1

fb you od

Նռնօրհնեք Վիրահայոց թեմի եկեղեցիներում PDF Տպել Էլ.փոստ

Nur 

2014 թվականի դեկտեմբերի 31-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հաստատված օրհնության նոր կարգի համաձայն, Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության, Քվեմո Քարթլիի տարածաշրջանի և Բաթումիի գործող Եկեղեցիներում կատարվեց նռնօրհնեքի արարողություն:

Ընթերցել...
 
Վիրահայոց թեմի առաջնորդի Ամանորյա և Սուրբ Ծննդյան ուղերձը PDF Տպել Էլ.փոստ

IMGP6171 

Սիրելի հայորդիներ,

Շնորհավորում եմ ձեզ Ամանորյա և Սուրբ Ծննդյան նվիրական տոների առիթով: Մաղթում քաջառողջություն և արևշատ տարիներ, գործերի հաջողություն և ընտանեկան խաղաղ ու երջանիկ օրեր:

Հարյուրամյակներով սրբագործված Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները հույսի և հավատի աղբյուր են հանդիսանում մեր ժողովրդի համար: Դրանք դառնում են նոր արարումների ու տեսիլքների աղբյուր, խթան՝ նորանոր ձեռքբերումների և նվաճումների:

Ընթերցել...
 
Բաթումիի «Մասիս» թիմը մասնակցեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Գիտակների ակումբ»-ի մրցաշարին PDF Տպել Էլ.փոստ

brein ring 

2014 թվականի դեկտեմբերի 27-ին, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ «Հայարտուն» կենտրոնի «Գիտակների ակումբի» 2014 թվականի խաղաշրջանի վերջին հանդիպումը:

Ընթերցել...
 
Վիրահայոց թեմի եկեղեցիներում ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սրբատառ Կոնդակը PDF Տպել Էլ.փոստ

11 

2014 թվականի դեկտեմբերի 28-ին, հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի, Վիրահայոց թեմի Սամցխե Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության, Քվեմո Քարթլիի և Բաթումիի գործող բոլոր եկեղեցիներում և հոգևոր հովվություններում ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական Կոնդակը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ:

Ընթերցել...
 
«Հայարտուն« կենտրոնի ստեղծագործական խմբերի հաշվետու համերգ PDF Տպել Էլ.փոստ

hashvetu hamerg 

2014 թվականի դեկտեմբերի 25-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ կենտրոնի ստեղծագործական խմբերի կիսամյակային հաշվետու համերգը: Մարդաշատ դահլիճում տեղեր էին գրավել Թեմի առաջնորդը՝ հոգևոր դասի հետ, Վրաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, «Հայարտուն» կենտրոնի աշխատակիցները, ծնողներ, հյուրեր:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 181 182 183 184 185 186 187 188 189 190 Հաջորդ > Վերջ >>

Page 181 of 280