1

fb you od

Հայտարարություն 2014 թվականի մարդահամարի վերաբերյալ PDF Տպել Էլ.փոստ

IMGP6171 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սիրելի զավակներ,

2014 թվականի նոյեմբերի 5-19-ը Վրաստանում անցկացվում է մարդահամար: Սա կարևոր իրադարձություն է երկրի համար: Կոչ ենք անում ձեզ, մարդահամարի ընթացքում, միանշանակ արտահայտել և ընդգծել ձեր պատկանելությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ նշելով այդ համապատասխան թերթիկում:

Ընթերցել...
 
Վիրահայոց թեմի առաջնորդը հանդիպեց Թբիլիսիի Սակրեբուլոյի նախագահի հետ PDF Տպել Էլ.փոստ

sa 

Ընթացիկ տարվա նոյեմբերի 4-ին, Թբիլիսիի Սակրեբուլոյի նախագահ Գիորգի Ալիբեգաշվիլին, իր նստավայրում ընդունեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին: Հանդիպմանը ներկա էր նաև Վիրահայոց թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Լևոն Իսախանյանը:

Ընթերցել...
 
Վրաստանի կոմպոզիտորների միության դահլիճում տիրում էր Թիֆլիսյան մուսան PDF Տպել Էլ.փոստ

PE1NT5186 

«Թիֆլիս, դու մուսա ես» այս վերնագիրն էր կրում 2014 թվականի հոկտեմբերի 25-ին, Վրաստանի կոմպոզիտորների միության դահլիճում կայացած գեղեցիկ երեկոն, որը նախաձեռնել էր Թբիլիսիում ճանաչված արվեստագետ և հայտնի նմուշահավաք Ալեքսեյ Պիրադովը՝ Վրաստանի կոպոզիտորների Միության և Վրաստանի հայերի միության աջակցությամբ: Միջոցառմանը ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, հայ և վրացի արվեստասեր և երաժշտասեր հասարակայնության ներկայացուցիչներ:

Ընթերցել...
 
Կարմիր գյուղը կունենա իր պարային համույթը PDF Տպել Էլ.փոստ

karmir 

2014 թվականի հոկտեմբերի 31-ին, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի «Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախումբը կենտրոնի ներկայացուցիչների և նկարահանող խմբի կազմով ժամանեց Մառնեուլի շրջանի Կարմիր գյուղ: Արտագնա միջոցառման նպատակը հայահոծ բնակավայրերում հայ մշակույթի ժողովրդականացումը և տեղերում երգի-պարի համույթների ստեղծումն էր:

Ընթերցել...
 
Վիրահայ երիտասարդները ծանոթացան Հայաստանի և Արցախի պատմական և մշակութային արժեքներին PDF Տպել Էլ.փոստ

Amaras 

2014 թվականի հոկտեմբերի 21-23-ին, Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի 20 ակտիվ տղաների ու աղջիկների խումբը, բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի գլխավորությամբ, գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Այցի նպատակն էր Վիրահայոց թեմի շուրջը համախմբված Թբիլիսիի և Վրաստանի հայաբնակ տարածաշրջանների երիտասարդներին ծանոթացնել պատմական Հայաստանի և Արցախի հոգևոր և մշակութային կոթողների հետ, մերձեցնել Արցախի հերոսական բնակիչներին: Այցն իրականացվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության բարձր հովանու ներքո, որի համար Վիրահայոց թեմը և նրա երիտասարդական բաժինը հայտնում են իրենց շնորհակալությունն ու երախտագիտությունը:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 181 182 183 184 185 186 187 188 189 190 Հաջորդ > Վերջ >>

Page 188 of 280