1

fb you od

Ուխտագնացություն դեպի Ստեփանավանի հնագույն վանքեր PDF Տպել Էլ.փոստ

stephanavan 

Վիրահայոց թեմի Սուրբ Էջմիածին եկեղեցու հավատացյալների խումբը, ընթացիկ տարվա հոկտեմբերի 25-ին, եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Մանուկ Զեյնալյանի առաջնորդությամբ ուխտագնացություն կատարեց Ստեփանավանի հնագույն վանքեր:

Ընթերցել...
 
Վիրահայոց թեմի ներկայացուցիչները շնորհավորեցին Չեխիայի Հանրապետության ազգային տոնը PDF Տպել Էլ.փոստ

logot

 

Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը և Գևորգ սարկավագ Անտոնյանը, Վրաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Թոմաս Պերնիցկու հրավերով, ընթացիկ տարվա հոկտեմբերի 28-ին ներկա գտնվեցին Չեխիայի Հանրապետության ազգային տոնին, հանրապետության 96-րդ տարեդարձին նվիրված երգեհոնային երաժշտության երեկոյին: Միջոցառումը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Պողոս-Պետրոս կաթոլիկական առաջնորդանիստ եկեղեցում, որտեղ ներկա էին Վրաստանում գործող դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները:

Ընթերցել...
 
«Ներսես Շնորհալի» երգչախմբի մենահամերգը Ախալցխայում PDF Տպել Էլ.փոստ

3 

2014 թվականի հոկտեմբերի 26-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Ներսես Շնորհալի» պատանեկան համույթը մենահամերգով հանդես եկավ Ախալցխայում: Արտագնա միջոցառումը նվիրված էր «Թբիլիսոբա» տոնին: Տոնական օրվա տրամադրությունը համույթի անդամներից անմիջապես փոխանցվեց տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հավաքված բազմությանը, որտեղ նախատեսված էր անցկացնել համերգը: Եկեղեցու հոգևոր դասի և համայնքի անդամների ջանքերով անմիջականորեն կարգավորելով լույսի բացակայության խնդիրը և ստանալով հոգևոր հայրերի օրհնությունը , եկեղեցու կամարների ներքո տարածվեցին հոգևոր և ժողովրդական երգերը Ներսես Շնորհալի համույթի կատարմամբ: Խմբավար Մարիա Աբուլյանի և դաշնակահար Կարեն Միրզոյանի գլխավորությամբ համույթի մենահամերգն արժանացավ ներկա բազմության ջերմ ընդունելությանը:

Ընթերցել...
 
Խորհրդարանի անդամ Զաքարիա Քուցնաշվիլին հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչներին PDF Տպել Էլ.փոստ

qucnashvili 

2014 թվականի հոկտեմբերի 27-ին, Վրաստանի խորհրդարանում կայացավ Վրաստանի խորհրդարանի անդամ, «Վրացական երազանք» կառավարող կոալիցիայի լիդերներից մեկի՝ Զաքարիա Քուցնաշվիլու հանդիպումը Վրաստանի հայ հասարակայնության ներկայացուցիչների հետ:

Ընթերցել...
 
Երևանի քաղաքապետարանի պատվիրակության այցը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի PDF Տպել Էլ.փոստ

20141026 125925 

2014 թվականի հոկտեմբերի 25-26-ին «Թբիլիսոբա» տոնի կապակցությամբ Թբիլիսիում հյուրընկալվեց Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը՝ փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանը, արարողակարգի ղեկավար Հարություն Հակոբյանը և քաղաքի Աջափնյակի թաղապետ Արտավազդ Սարգսյանը: Տոնական միջոցառումների շրջանակներում, պատվիրակությունը հոկտեմբերի 26-ին այցելեց Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի: Հյուրերը մասնակցեցին կիրակնօրյա Սուրբ Պատարագին,ունկնդրեցին Վիրահայոց թեմի առաջնորդի քարոզի խոսքը օրվա խորհրդի մասին և մոմեր վառեցին ու աղոթք բարձրացրին հայոց հինավուրց տաճարում:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 181 182 183 184 185 186 187 188 189 190 Հաջորդ > Վերջ >>

Page 189 of 280