1

fb you od

Եզդիական համայնքի հոգևոր խորհրդի նախագահի այցը Վիրահայոց թեմի առաջնորդարան PDF Տպել Էլ.փոստ

IMGP0002

Ընթացիկ տարվա նոյեմբերի 22-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու նստավայրում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հյուրընկալեց Վրաստանի եզդիական համայնքի հոգևոր խորհրդի նախագահ Դիմիտրի Պիրբարին և համայնքի անդամ Ռոստով Ամադովին:

Ընթերցել...
 
Հեռացող Թիֆլիսը Գիորգի Մանոյանի գծանկարներում PDF Տպել Էլ.փոստ

manoyan 

«Հեռացող Թիֆլիս»- այսպես է կոչվում ճանաչված թբիլիսահայ նկարիչ Գիորգի Մանոյանի գծանկարների անհատական ցուցահանդեսը, որը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի և Վրաստանի հայ նկարիչների միության նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ին բացվեց կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում: Այցելուներին ներկայացվեցին Հավլաբարի, Սիրաչխանի զառիվերի, Սոլոլակի, Գոգիլոյի թաղամասերի, Խուրշուդյանների, Ձեգվելովների, Թամամշևների տների, Պիտոևի արձանի, Կարմիր Ավետարան, Սուրբ Նորաշեն, Սուրբ Էջմիածին, Սուրբ Գևորգ եկեղեցիների պատկերով շուրջ վեց տասնյակ գծանկար աշխատանքներ, որոնք պահպանվել են որպես հեռացող Թիֆլիսի հուշագրություն: Ողջ կյանքը Հավլաբարում ապրած նկարչի նպատակն է նկարների միջոցով պահել և սերունդներին փոխանցել քաղաքի երբեմնի գեղատեսիլ շինությունները, օրեցօր անհետացող հայկական հետքը և հեռացող հին քաղաքը:

Ընթերցել...
 
Վիրահայոց թեմի առաջնորդը և իրավական հարցերի բաժնի տնօրենը մասնակցեցին Վրաստանի նախագահի հետ հանդիպմանը PDF Տպել Էլ.փոստ

Episkoposi

Ընթացիկ տարվա նոյեմբերի 21-ին, Վրաստանի նախագահի նստավայրում կայացավ Վրաստանի ժողովրդական պաշտպանին առընթեր կրոնական փոքրամասնությունների խորհրդի ներկայացուցիչների հանդիպումը Վրաստանի նախագահի հետ, որին մասնակցեցին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Լևոն Իսախանյանը: Հանդիպմանը ներկա էին Վրաստանի ժողովրդական պաշտպան Ուչա Նանուաշվիլին և Վրաստանի նախագահ՝ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական Սոֆիո Շամանիդին:

Ընթերցել...
 
Աշնան բարիքները «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանում PDF Տպել Էլ.փոստ

ashun 

Ընթացիկ տարվա նոյեմբերի 20-ին, Վիրահայոց թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանում (տնօրեն՝ Եվգենյա Մարկոսյան) անցկացվեց բաց-դաս՝ «Աշնան բարիքները» վերնագրով: Դասը նվիրված էր աշնանային թեմայի ամփոփմանը: Աշունն իր բերք ու բարիքով տեղափոխվել էր Գալուստ Գյուլբենկյան դահլիճ, որտեղ տեղեր էին զբաղեցրել Վիրահայոց թեմի առաջնորդը, «Հայարտուն» կենտրոնի բաժինների տնօրենները: Զգացվում էր, որ նախակրթարանի աշխատակիցները, սաների ծնողների աջակցությամբ, երեխաներին տեսանելի էին դարձրել տարվա այս եղանակի՝ աշնան բազմաբղետությունը, որի վառ վկայությունն էր գեղեցիկ և խոսուն զարդարված դահլիճը:

Ընթերցել...
 
Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում PDF Տպել Էլ.փոստ

1 

Նոյեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հընթացս Ս. Պատարագի տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: Ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի եպիսկոպոսության աստիճան ստացան Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նարեկ վարդապետ Բերբերյանը, Կանադայի հայոց թեմի առաջնորդ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 181 182 183 184 185 186 187 188 189 190 Հաջորդ > Վերջ >>

Page 185 of 280