1

fb you od

«Հայեր» վավերագրական ֆիլմի շնորհանդես «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

hayer 

2014 թվականի հոկտեմբերի 26-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում ցուցադրվեց «Հայեր» վավերագրական ֆիլմը, որը 2000 թվականին նկարահանել էր Վրաստանի Առաջին Ալիք հեռուստաընկերությունը Թենգիզ Մալանիայի և Թեմուր Լոմսաձեի «Դիասպորա» (Սփյուռք) նախագծով: Ֆիլմի ցուցադրումը նվիրված էր «Թբիլիսոբա» տոնին: Շնորհանդեսին ներկա էին նախագծի հեղինակ և ֆիլմի նկարահանող ռեժիսոր Թենգիզ Մալանիան և ֆիլմի մասնակից Գիվի Շահնազարը:

Ընթերցել...
 
Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցեց Վրաստանի նախագահի` կրոնական համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը PDF Տպել Էլ.փոստ

gh 

2014 թվականի հոկտեմբերի 20-ին, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպեց կրոնական համայնքների ղեկավարների հետ:

Ընթերցել...
 
Վիրահայոց Թեմի առաջնորդը մասնակցեց «Կրոնական համայնքների ֆինանսական և գույքային հարցերն ուսումնասիրող հանձնաժողովի» առաջին նիստին PDF Տպել Էլ.փոստ

kr 

Ընթացիկ տարվա հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ Կրոնական հարցերով պետական գործակալությանն առընթեր գործող «Կրոնական համայնքների ֆինանսական և գույքային հարցերն ուսումնասիրող հանձնաժողովի» առաջին նիստը: Նիստին ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Լևոն Իսախանյանը: Հանձնաժողովը կրոնական համայնքների ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ քննարկեց 11 հարց:

Ընթերցել...
 
«Արարատից Եվրոպա» վավերագրական ֆիլմը ցուցադրվեց «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

10612796 629260793857403 1108043584136628520 n 

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում «Կիրակնօրյա ֆիլմեր» շարքից, 2014 թվականի հոկտեմբերի 19-ին ցուցադրվեց «Արարատից Եվրոպա» վավերագրական ֆիլմը: Ֆիլմը՝ Գագիկ Գինոսյանի և Արսեն Հակոբյանի սցենարի հիման վրա նկարահանել է ռեժիսոր և օպերատոր Արտակ Ավդալյանը: Թբիլիսահայ հանդիսատեսին ֆիլմը ներկայացնելու համար Երևանից հատուկ ժամանել էր Արսեն Հակոբյանը:

Ընթերցել...
 
Նինա Կարապետյանը էստրադային երգի 4-րդ միջազգային մրցույթում զբաղեցրեց պատվավոր 3-րդ տեղը PDF Տպել Էլ.փոստ

FG8A8608 

2014 թվականի օգոստոսի 7-10-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում անցկացվեց «Պիրոգովսկի ռոսսվետ» (Պիրոգովյան լուսաբաց) էստրադային երգի 4-րդ միջազգային մրցույթը, որին մասնակցում էին 17 մրցակիցներ 16 երկրներից: Մրցույթում Վրաստանը ներկայացնում էր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի երիտասարդ երգչուհի, մեր հայրենակցուհի Նինա Կարապետյանը: Թեմի բոլոր միջոցառումներին ակտիվորեն մասնակցող շնորհալի երգչուհուն իր կատարողական արվեստը Մոսկվայում ցուցադրելու գործում աջակցություն էր ցուցաբերել Վիրահայոց թեմը:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 181 182 183 184 185 186 187 188 189 190 Հաջորդ > Վերջ >>

Page 190 of 280