1

fb you od

Խորհրդարանի անդամ Զաքարիա Քուցնաշվիլին հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչներին PDF Տպել Էլ.փոստ

qucnashvili 

2014 թվականի հոկտեմբերի 27-ին, Վրաստանի խորհրդարանում կայացավ Վրաստանի խորհրդարանի անդամ, «Վրացական երազանք» կառավարող կոալիցիայի լիդերներից մեկի՝ Զաքարիա Քուցնաշվիլու հանդիպումը Վրաստանի հայ հասարակայնության ներկայացուցիչների հետ:

Հանդիպումը նվիրված էր կառավարող կոալիցիայի վարած քաղաքականության և երկրի հայ հասարակայնության հետ կապված հարցերին:

Հանդիպումը կազմակերպել էր «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնը՝ «Բաց հասարակություն - Վրաստան» հիմնադրամի կողմից հովանավորվող «Քաղաքական մասնակցություն երկխոսության միջոցով» նախագծի շրջանակներում: Նախագծի էջն է. www.ardzagank.ge

Պարոն Քուցնաշվիլին ներկայացրեց իշխանության ղեկի մոտ գտնվող կառավարող կոալիցիայի կողմից երկու տարվա ընթացքում ձեռք բերված նվաճումները և պատասխանեց ներկաների հարցերին: Նա գոհունակությամբ նշեց Նորաշեն եկեղեցու վերականգնման աշխատանքների մեկնարկումը: Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները դիմեցին Վրաստանի խորհրդարանի անդամին՝ Վիրահայոց թեմից խորհրդային տարիներին բռնագրավված գույքի ռեստիտուցիայի գործընթացը արագացնելու խնդրանքով:

Ներկաների կողմից բարձրացվեցին հայերի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքի և պետական իշխանության մարմիններում հայկական ծագումով Վրաստանի քաղաքացիներին անբավարար ներկայացնելու հետ կապված հարցեր:

DSC 3449 DSC 3484