1

fb you od

Բաթումիի «Մասիս» թիմը մասնակցեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Գիտակների ակումբ»-ի մրցաշարին PDF Տպել Էլ.փոստ

brein ring 

2014 թվականի դեկտեմբերի 27-ին, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ «Հայարտուն» կենտրոնի «Գիտակների ակումբի» 2014 թվականի խաղաշրջանի վերջին հանդիպումը:

Բրեյնռինգյան սեղանի շուրջ տեղեր էին գրավել Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու «Մեր ապագան» երիտասարդական միության «Մասիս» թիմի անդամները՝ թիմի ավագ Պետրոս Աբրահամյանի գլխավորությամբ: Խաղն ընդգրկում էր ընդհանուր և հայագիտական թեմայով 6-ական հարց, ինչպես նաև երկու թիմերի ավագների կողմից փոխադարձաբար ներկայացրած հարցեր: «Մասիս» թիմը պատրաստակամություն հայտնեց մրցասպարեզ մտավ հաջորդաբար լ թբիլիսյան երեք թիմերի հետ: Առաջին հանդիպումը Թբիլիսիի «Կիլիկիա» թիմի ( ավագ՝Սերգե Չարուխչյան) հետ, ավարտվեց Բաթումի «Մասիս» թիմի հաղթանակով:

Այնուհետև բաթումցի երիտասարդների հետ իր ուժերը փորձեց տարեցների «Մատյան գունդը» Դավիթ Մանուսաջյանի գլխավորությամբ: Համառ և փոփոխական խաղից հետո երիտասարդ գիտակները դիրքերը զիջեցին տարեցներին: «Մատյան գունդը» դարձավ հաղթող:

Բաթումի «Մասիս» (ավագ՝ Պետրոս Աբրահամյան) թիմի այդ օրվա վերջին մրցախաղը Թբիլիսիի «Նորաշեն» ( ավագ՝ Հայկ Սահակյան) թիմի հետ, ավարտվեց «Նորաշեն»-ի հաղթանակով:

Մրցատյանի անդամ, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը շնորհակալություն հայտնեց Բաթումիի «Մասիս» խմբին Թբիլիսի ժամանելու և մրցաշարին ընդգրկվելու համար: Բաթումցիների անունից թիմի ավագ Պետրոս Աբրահամյանը երախտիքի խոսքեր ուղղեց Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցուն՝ թիմի Թբիլիսի ժամանելու և մրցույթին մասնակցելու հարցում ցուցաբերած աջակցության համար և հանդես եկավ «Գիտակների» ակումբի հաջորդ հանդիպումը Բաթումիում անցկացնելու առաջարկությամբ: Առաջարկությունն ընդունվեց սիրով:

Մրցույթի վարող Արտակ Այվազյանի հայտարարությամբ, մրցաշարը շարունակվում է և եզրափակիչ հանդիպումը կկայանա 2015 թվականի հունվար ամսին:

IMGP0034 IMGP0046 IMGP0057 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)