1

fb you od

Վրաստանի հանձնախումբն արժանացավ ՀՀ նախագահի շնորհակալագրին PDF Տպել Էլ.փոստ

IMG 

2015 թվականի սեպտեմբերի 26-ին, ՀՀ նախագահի նստավայրում կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստը, որին իր մասնակցությունն էր բերել նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային Վրաստանի հանձնախմբի նախագահ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Ընթերցել...
 
Վիրահայ ուխտավորները մասնակցեցին Սուրբ Մյուռոնօրհնությանը PDF Տպել Էլ.փոստ

m1 

2015 թվականի սեպտեմբերի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց Մյուռոնօրհնություն: Աշխարհի բոլոր ծագերից հազարավոր հայեր նվիրական ուխտով իրենց մասնակցությունը բերեցին Սրբազան արարողությանը: Վիրահայ համայնքը, որ դարեր շարունակ ամուր թելերով կապված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ախալցխայից, Ախալքալաքից, Նինոծմինդայից, Բաթումից և մյուս հայաբնակ տարածաշրջաններից և քաղաքամայր Թբիլիսիից ժամանած շուրջ 350 հավատացյալների և նրանց հոգևոր հովիվների ստվար խմբով, ուխտի մեծ պատգամով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՝մասնակցեց սրբալույս մյուռոնի օրհնությանը:

Ընթերցել...
 
Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի անդրանիկ Պատարագը Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ

201 


2015 թվականի սեպտեմբերի 20-ին, Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, հանդիսապետությամբ Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, իր անդրանիկ Սուրբ Պատարագը մատուցեց Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ և օրհնությամբ Վիրահայոց թեմում հոգևոր ծառայության նշանակված Տեր Թորգոմ քահանա Վարդանյանը:

Ընթերցել...
 
Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը ՝ Շահումյան ավանում PDF Տպել Էլ.փոստ

IMGP0280 

2015 թվականի սեպտեմբերի 20-ին, Վիրահայոց թեմի Մառնեուլիի շրջանի հայկական համայնքների նորանշանակ հոգևոր հովիվ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանն, իր հովվական այցելության շրջանակներում, անդրանիկ Սուրբ Պատարագը մատուցեց Շահումյանի Սուրբ Աստվածածին Եկեղեցում: Սրբազան Պատարագին իր մասնակցությունը բերեց Թբիլիսիից ժամանած Եկեղեցու հոգևոր ծառայող արժանապատիվ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը՝ երգչախմբի հետ:

Ընթերցել...
 
Վիրահայոց թեմի երիտասարդները «Կրծանիսի» ուսումնական կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

2015-09-19 16-48-53 

2015 թվականի սեպտեմբերի 18-ին, Հանրային իրավունքի իրավաբանական անձ «ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին տեղեկատվական կենտրոնի» նախաձեռնությամբ և Վրաստանի պաշտպանության նախարարության աջակցությամբ երիտասարդ կամավորների մի խումբ հյուրընկալվեց «Կրծանիսի» Ազգային ուսումնական կենտրոնում: Երիտասարդ այցելուների շրջանում էին Վիրահայոց թեմի Երիտասարդական բաժնի (տնօրեն Վալերի Բադալյան) ակտիվիստները, երիտասարդական ծրագրերի համակարգող Նինա Սերոպովայի գլխավորությամբ: Կամավորական խմբի անդամներին Վրաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախտանգ Կապանաձեն պատմեց Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին ինտեգրման հեռանկարների, այս գործընթացում Վրաստանի զինված ուժերի դերի և ՆԱՏՕ-ի ստանդարտներին դրանց համապատասխանության ավելացման մասին: Գլխավոր շտաբի պետը երիտասարդների ուշադրությունը կենտրոնացրեց նաև ռազմա-քաղաքացիական համագործակցության նշանակության վրա:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 151 152 153 154 155 156 157 158 159 160 Հաջորդ > Վերջ >>

Page 151 of 280