1

fb you od

Թիֆլիսի հայկական հետքերը PDF Տպել Էլ.փոստ

tbilisi 

2015 թվականի հոկտեմբերի 4-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ «Թիֆլիսի հայկական հետքերը» շարքից առաջին դասախոսությունը: Կենտրոնի նախաձեռնությամբ մեկնարկած դասախոսությունների նպատակն է թբիլիսահայությանը, ի մասնավորի երիտասարդությանը հաղորդակից դարձնել այս բազմազգ քաղաքի մշակութային հարուստ ժառանգությանը, գիտական ու առևտրա-արդյունաբերական կյանքում հայազգի գործիչների ունեցած ավանդին և թողած հետքերին:

Ընթերցել...
 
Վիրահայոց թեմի առաջնորդն այցելեց Ախալցխա PDF Տպել Էլ.փոստ

1210 

2015 թվականի հոկտեմբերի 4-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն, ընկերակցությամբ Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի և Մառնեուլի շրջանի ու հարակից գյուղերի հոգևոր հովիվ հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի, այցելեց Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Հավատացյալներով լեփ-լեցուն հայոց եկեղեցում իր անդրանիկ Սուրբ Պատարագն էր մատուցում Թեմի Առաջնորդի կարգադրությամբ Ախալցխա քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, Բորժոմի քաղաքի, Բորժոմի շրջանի Բակուրիան ավանի, Բալանթա, Մոլիթ, Չիխարուլա, Տաբածղուր գյուղերի նորանշանակ հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանը:

Ընթերցել...
 
Վիրահայոց թեմի մանկա-պատանեկան երգչախմբերը մասնակցեցին համահայկական մշակութային փառատոնին PDF Տպել Էլ.փոստ

komitas 

ՀՀ Սփյուռքի նախարարության հովանու ներքո, 2013 թվականից կազմակերպվող «Կոմիտաս վարդապետ» համահայկական մշակութային փառատոնն այս տարի ընթացավ «Երգում ենք Կոմիտաս» խորագրով: Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի երգչախմբերը, որոնց երգացանկի անբաժանելի մասն են կազմում կոմիտասյան հոգեհմա երգերը, ամեն անգամ պատասխանատվության մեծ զգացումով և առանձնակի սիրով մասնակցել են բոլոր փառատոներին:

Ընթերցել...
 
Հայ երիտասարդները Ախալցիխեում մասնակցեցին արտագնա միջոցառմանը PDF Տպել Էլ.փոստ

IMG 543 

2015 թվականի սեպտեմբերի 26-27-ին, Վրաստանի Պատրիարքարանի «Դավիթիանի» երիտասարդական շարժման և «Քաղաքացիական հասարակության նախաձեռնություն» հասարակական կազմակերպության «Հանուն երկրում հանդուրժողականության միջավայրի բարելավման և միջկրոնական համագործակցության» խորագրով նախագծի շրջանակներում կազմակերպվեց արտագնա միջոցառում Սամցխե-Ջավախքի տարածաշրջան:

Ընթերցել...
 
Վիրահայ նկարիչները ցուցադրվեցին Հայոց հոգևոր կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

DSC04 

2015 թվականի սեպտեմբերի 26-ին, Հայաստանի Հանրապետության Վաղարշապատ քաղաքում բացվեց «Վիրահայ նկարիչները Սուրբ Էջմիածնում» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրված էր Մայր Աթոռում Սուրբ Մյուռոնի օրհնությանը: Ցուցահանդեսը կազմակերպվեց Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատում՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի և ՀՀ Վաղարշապատի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ու Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի և Վրաստանի հայ նկարիչների միության աջակցությամբ: Ցուցահանդեսի բացմանը իրենց ներկայությունն էին բերել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր դասը, Թբլիսիից և Երևանից ժամանած հյուրեր, տեղի արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 141 142 143 144 145 146 147 148 149 150 Հաջորդ > Վերջ >>

Page 150 of 280