1

fb you od

Խոնարհում հայ մեծ վիպասան Րաֆֆու հիշատակին PDF Տպել Էլ.փոստ

Raffi 

2015 թվականին լրացավ հայ մեծ վիպասան Րաֆֆու (Հակոբ Մելիք-Հակոբյան) ծննդյան 180-ամյակը: Ամբողջ տարվա ընթացքում մեծ գրողի և հասարակական ակտիվ գործչի հիշատակը տարբեր միջոցառումներով նշանավորվեց մայր հայրենիքում, անմասն չմնաց նաև Վրաստանը, ի մասնավորի Թբիլիսին, որտեղ ստեղծագործել և իր մահկանացուն է կնքել մեծ վիպասանը:

Ընթերցել...
 
Վրաստանի Կանանց խորհրդի և «Շուշանիկ» միության հանդիպումը «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

shushanik 

2015 թվականի դեկտեմբերի 19-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում, կայացավ Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության հանդիպումը Վրաստանի Կանանց խորհրդի ղեկավարության և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ: Վրաստանի կանանց խորհրդի (նախագահ՝ Զեքալա Շանիձե) «Պատմություն,մշակույթ, ավանդույթներ» նախագծի շրջանակներում իրականացված հանդիպման նպատակն էր այլազգիներին ծանոթացնել հայ ժողովրդի պատմության դրվագներին, ցույց տալ նմուշներ բազմադարյա մշակույթից և հարուստ ավանդույթներից:

Ընթերցել...
 
Նիկ Ակոպովի ստեղծագործական երեկոն Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

Nik Akopov 

2015 թվականի դեկտեմբերի 12-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում հավաքվել էին ինչպես կինոյի սիրահարները, այնպես էլ չափածո խոսքի երկրպագուները: Դահլիճում տեղեր էին զբաղեցրել Վիրահայոց թեմի հոգևոր հայրերը՝ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, առաջնորդարանի և «Հայարտուն» կենտրոնի աշխատակիցները, հայ, ռուս և վրացի մտավորականներ:

Ընթերցել...
 
Գիրք-ալբոմների շնորհանդես Սուրբ Գևորգ եկեղեցուն հարակից արտ-սրահում PDF Տպել Էլ.փոստ

sgc 

Վիրահայոց թեմի և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի նախաձեռնությամբ ու «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ, 2015 թվականի դեկտեմբերի 11-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցուն հարակից արտ-սրահում կայացավ «Surb Gevorg Cathedral. որմնանկարներ», «Սայաթ Նովա. քնարերգություն» եւ «Քարթլիի թագուհի Շուշանիկը»  գիրք-ալբոմների շնորհանդեսը,  որին ներկա էին Թբիլիսիում գործող գրադարանների և պատկերասրահների ղեկավարներ, մշակույթի եւ արվեստի հայ և վրացի գործիչներ, Վրաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ, Հայաստանից ժամանած հյուրեր:

Ընթերցել...
 
Հանդիպում «Վրաստան» թերթի աշխատակազմի հետ PDF Տպել Էլ.փոստ

IMGP0 

2015 թվականի դեկտեմբերի 9-ին, Վրաստանի Հայկական գիտա-հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ թբիլիսահայ մտավորականության և ընթերցողների հանդիպումը «Վրաստան» թերթի աշխատակազմի հետ:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 141 142 143 144 145 146 147 148 149 150 Հաջորդ > Վերջ >>

Page 143 of 280