1

fb you od

Հովվական այցելություն Մառնեուլի շրջանի հայկական համայնքներ PDF Տպել Էլ.փոստ

IMG 218 

2015 թվականի հոկտեմբերի 22-ին, Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու լուսարարապետ Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանն հովվական այցելություն կատարեց Մառնեուլի շրջանի հայկական համայնքներ: Գյուլիբախ գյուղի հրապարակում նա հանդիպեց տեղի բնակչության հետ, հետաքրքրվեց նրանց խնդիրներով, կոչ արեց ապրել հավատքով և Աստվածաշնչյան պատգամներով:

Ընթերցել...
 
Երիտասարդների հանդիպում Կարմիր գյուղում PDF Տպել Էլ.փոստ

IMG 2289 

2015 թվականի հոկտեմբերի 11-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի տնօրինությամբ, Թեմի եկեղեցիներում կատարվեց նորօրհնյալ մյուռոնով ջրօրհնեքի արարողություն: Ամենուրեք՝ համայնքներում, շրջաններում ու քաղաքներում հոգևոր հայրերի կողմից ջրի օրհնությանը մասնակցում էր բնակիչների հոծ բազմություն:

Ընթերցել...
 
Երևանի կրթա-գիտական ինստիտուտի շնորհանդեսը «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

DSC04 

2015 թվականի հոկտեմբերի 18-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնում կայացավ բարեկամության շնչով տոգորված մի հանդիպում, որի նպատակն էր երիտասարդության առջև բացել ևս մեկ բարձրագույն ուսումնական հաստատության դռները: Դա Տերնոպոլի Ազգային Տնտեսագիտական համալսարանի (Ուկրաինա) Երևանի կրթա-գիտական մասնաճյուղն է, որը կրթության այս օջախում սովորելու է հրավիրում ինչպես հանրային դպրոցների բարձրդասարանցիներին, այնպես էլ բարձրագույն կրթություն ստանալու նպատակ ունեցող դիմորդներին և մագիստրատուրայում իրենց մասնագիտական գիտելիքները խորացնելու բակալավրիատի շրջանավարտներին:

Ընթերցել...
 
Մարդկային արժեքներով գրքի շնորհանդես PDF Տպել Էլ.փոստ

DSC0 

2015 թվականի ավանդական «Թբիլիսոբա» տոնը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնում նշանավորվեց թբիլիսահայ ճանաչված մտավորական, վաստակաշատ մանկավարժ, հասարակական ակտիվ գործիչ, նվիրյալ հայորդի Աղասի Գևորգյանի «Լինենք բարի ու ազնիվ» բանաստեղծությունների ու քառյակների եռալեզու (հայերեն, վրացերեն, ռուսերեն) ժողովածուի շնորհանդեսով: Հոկտեմբերի 17-ին Կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում հավաքվել էին գրականության ու արվեստի հայ և վրացի գործիչներ, մտավորականներ, թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչներ:

Ընթերցել...
 
Հայաստանի գերատեսչությունների ներկայացուցիչները տպավորվեցին «Հայարտան» գործունեությունից PDF Տպել Էլ.փոստ

IMG 6 

2015 թվականի հոկտեմբերի 13-ից 16-ը, Թբիլիսում էր գտնվում Հայաստանի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների պատվիրակությունը: Այցը իրականացվել էր Եվրամիության ֆինանսական աջակցությամբ «Միգրացիայի սոցիալ-տնտեսական դրական ազդեցության ուժեղացումը Հայաստանի ավելի լավ ապագայի համար» ծրագրի շրջանակներում: Ժողովուրդների զարգացման միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Սերենա Ֆուսկոյի և ծրագրի համակարգող Քրիստինա Հայրապետյանի գլխավորությամբ պատվիրակությունը մասնակցեց այդ օրերին Թբիլիսիում ընթացող «Սփյուռքի ներուժը ուղղորդել դեպի մայր հայրենիք» խորագրով Վրաստանի Սփյուռքի նախարարության վեհաժողովին: Փորձի փոխանակման նպատակով Հայաստանի պատվիրակության անդամները հանդիպումներ ունեցած Վրաստանի որոշ գերատեսչություններում:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 141 142 143 144 145 146 147 148 149 150 Հաջորդ > Վերջ >>

Page 148 of 280