1

fb you od

Սուրբ ծննդյան և Աստվածհայտնության տոնը Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ

Surb Cnund 

2016 թվականի առաջին տաղավար տոնը՝ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության ավետիսը, Վիրահայոց թեմում նշվեց մեծ հանդիսությամբ: Հունվարի 5-ի երեկոյան Վիրահայոց թեմի եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Հընթացս Սուրբ Պատարագի Թբիլիսիի, Բաթումիի, Ջավախքի հայոց եկեղեցիների պատարագիչ քահանաները հավուր պատշաճի քարոզ խոսեցին օրվա խորհրդի մասին: Ճրագալույցի Սուրբ Պարտարագին ներկա հավատացյալները եկեղեցում վառված ճրագներով իրենց հետ տուն տարան Սուրբ Ծննդյան ավետիսը և աստվածային լույսը:

Ընթերցել...
 
Հանդիպում Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության ղեկավարի հետ PDF Տպել Էլ.փոստ

10599272 75716641 

2015 թվականի դեկտեմբերի 28-ին, Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության ղեկավար Զազա Վաշախմաձեն, Պետական գրասենյակում հանդիպեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ: Հանդիպմանը քննարկվեցին փոխհամագործակցության ձևաչափով 2016 թվականին քննարկվելիք թեմաները և հարցերը:

Ընթերցել...
 
Վիրահայոց թեմի ամանորյա նվերները ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի դպրոցականներին PDF Տպել Էլ.փոստ

V T 

2015 թվականի դեկտեմբերի 28-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը, համագործակցությամբ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության հետ, ամանորյա նվերներ տրամադրեց ՀՀ Տավուշի թեմի առաջնորդարանին՝ սահմանամերձ բնակավայրերի դպրոցականներին բաժանելու համար:

Ընթերցել...
 
Բաթումիի «Մասիս» թիմը «Գիտակների ակումբ»-ի 2015 թվականի հաղթող PDF Տպել Էլ.փոստ

DSC04 

2015 թվականի դեկտեմբերի 26-27-ը Վրաստանի «Գիտակներ ակումբի» (նախագահ՝ Արտակ Այվազյան) համար հետաքրքրություններով հագեցած մրցութային եռուն օրեր էին: Շուրջ երեք ամիս շարունակվող և գրեթե ամեն շաբաթ օր ընթացող մրցաշարը նորանոր թիմեր էր ներգրավում իր շուրջը: 2015 թվականի մրցույթին մասնակցեցին «Վասպուրական» թիմը՝ ավագ Դավիթ Խարազովի, «Մատյան գունդ» թիմը՝ Կարեն Հովհաննիսյանի, «Կիլիկիա» թիմը՝ Հրաչյա Սուրմալյանի, «Ուրարտու» թիմը՝ Հարություն Իրիցյանի, «Ալիքմեդիա» թիմը՝ Արսեն Խառատյանի գլխավորությամբ:

Ընթերցել...
 
Տոնական համերգ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում PDF Տպել Էլ.փոստ

javakheti 

2015 թվականի դեկտեմբերի 26-ին Վիրահայոց թեմի Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակը լեցուն էր երեխաներով, որոնք եկել էին մասնակցելու Ամանորին և Սուրբ Ծննդյանը նվիրված ցուցահանդեսին և կայանալիք տոնական համերգին, որը վարում էին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության երիտասարդական միության անդամներ՝ Հարություն Կարախանյանը և Անահիտ Բարբառյանը:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 141 142 143 144 145 146 147 148 149 150 Հաջորդ > Վերջ >>

Page 141 of 280