1

fb you od

Տոնական համերգ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում PDF Տպել Էլ.փոստ

javakheti 

2015 թվականի դեկտեմբերի 26-ին Վիրահայոց թեմի Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակը լեցուն էր երեխաներով, որոնք եկել էին մասնակցելու Ամանորին և Սուրբ Ծննդյանը նվիրված ցուցահանդեսին և կայանալիք տոնական համերգին, որը վարում էին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության երիտասարդական միության անդամներ՝ Հարություն Կարախանյանը և Անահիտ Բարբառյանը:

Իրենց գեղեցիկ ելույթներով համերգը զարդարեցին Վաչիանի և Բարալեթի պարային համույթները՝ գեղարվեստական ղեկավար և պարուսույց ազգագրական պարերի անփոխարինելի կատարող Նասլետ Քեյան:

Միջոցառմանը հանդես եկան նաև Ջավախքի առաջնորդական փոխանորդության կիրակնօրյա դպրոցի սաները և անհատ կատարողներ: Իր կատարումներով համերգին էլ ավելի մեծ շուք տվեց Ախալքալաքի վրացական հանրային դպրոցի պարային խումբը՝ գեղարվեստական ղեկավար և պարուսույց Գիորգի Մետրևելի:

Միջոցառմանը իրենց օրհնությունը բերեցին Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը և Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանը:

Միջոցառումը ավելի պայծառ գույներով լցվեց, երբ երեխաներին անակնկալ հյուր եկան հեքիաթային հերոսները և Ձմեռ Պապիկը, որոնք իրենց հետ բերել էին գույնզգույն փուչիկներ և ամանորյա նվերներ:

735994 436586633198040 5566740646435101483 o 1052861 436586646531372 665417684793549391 o 1491575 436588076531229 3169653344547143815 o 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)