1

fb you od

Ավարտվեց «Խաղաղության հիմնադրամի» երկամսյա դասընթացը PDF Տպել Էլ.փոստ

10620372 113328534337 

«Խաղաղության հիմնադրամը» (նախագահ՝ Գիորգի Թումասյան) Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնի (ղեկավար՝ Լևոն Չիդիլյան) հետ համատեղ իրականացրեց «Վորկշոպ ազգային փոքրամասնությունների համար» նախագիծը, որի նպատակն էր Վրաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների քաղաքացիական ինքնագիտակցության և ինտեգրման մակարդակի բարձրացումը: Երկու ամիս շարունակ ուրբաթ օրերին կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում ընթանում էին ինչպես տեսական, այնպես էլ գործնական բնույթի հանդիպումներ:

Ընթերցել...
 
«Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի սաների ամանորյա տոնահանդեսը PDF Տպել Էլ.փոստ

nakhakrtaran 

2015 թվականի դեկտեմբերի 25-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ թեմի «Մովսես Խորենացի նախակրթարան»-ի ամանորյա և Սուրբծննդյան տոնահանդեսը: Դահլիճը ուսուցիչ-դաստիարակների երևակայությամբ և ծնողների աջակցությամբ վեր էր ածվել անտառային բացատի, որտեղ հավաքված երեխաները ներկաներին ցույց էին տալու, թե ինչպես են պատրաստվել Ձմեռ պապի հետ հանդիպմանը, որը ավետելու է նոր՝ 2016 թվականի գալուստը:

Ընթերցել...
 
Ամանորյա նվերներ սահմանափակ կարողություններով երեխաներին PDF Տպել Էլ.փոստ

school-202 

2015 թվականի դեկտեմբերի 23-ին, Վիրահայոց թեմի երիտասարդական բաժինը իրականացրեց նախատոնական այցելություն սահմանափակ կարողություններով երեխաների մոտ: Երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի, համակարգող Նինա Սերոպովայի, վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանի և օպերատոր-լուսանկարիչ Գևորգ Պողոսովի ու երաժշտական ձևավորող Սերգեյ Արությունյանի կազմով, Վիրահայոց թեմի պատվիրակությունն այցելեց Թբիլիսիի թիվ 202 տեսողությունից զուրկ երեխաների հանրային դպրոց-պանսիոնատ:

Ընթերցել...
 
Տարեվերջյան քահանայից ընդհանուր ժողով Ջավախքում PDF Տպել Էլ.փոստ

12378120 43481536 

Սույն թվականի դեկտեմբերի 21-ին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում տեղի ունեցավ տարեվերջյան քահանայից ընդհանուր ժողով, որին մասնակցում էր փոխանորդության ամբողջ հոգևոր դասը: Ժողովը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո խոսքը տրվեց Ախալցխայի հոգևոր տեսուչ Տեր Հակոբ աբեղա Սահակյանին, որը ներկայացրեց ժողովի օրակարգը:

Ընթերցել...
 
Հայ և վրաց ժողովուրդների բարեկամությանը նվիրված միջոցառում PDF Տպել Էլ.փոստ

12375302 43482520337 

2015 թվականի դեկտեմբերի 22-ին, Ախալքալաքի թիվ 2 ռուսական հանրային դպրոցում, տնօրեն՝ Կարինե Նահատակյան, տեղի ունեցավ հայ և վրաց ժողովուրդների բարեկամությանը նվիրված միջոցառում: Միջոցառմանը ներկա էին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը՝ առաջնորդության հոգևոր դասի հետ միասին, Ախալքալաքի շրջանային վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը, Վրաստանի ազգային ժողովի պատգամավոր Սամվել Պետրոսյանը, Վրաց ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ Հայր Ալեքսանդրը և այլ հյուրեր:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 141 142 143 144 145 146 147 148 149 150 Հաջորդ > Վերջ >>

Page 142 of 280