1

fb you od

100 LIVES նախագծի նվերը «Հայարտուն» կենտրոնին PDF Տպել Էլ.փոստ

Ales 

2015 թվականի հոկտեմբերի 29-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի 100 LIVES (100 կյանք)նախաձեռնություն ծրագրի համակարգող – տնօրեն Արեն Ապիկյանի և բանաստեղծ, երաժիշտ Մարինե Ալեսի հետ:

Ընթերցել...
 
Վիրահայոց թեմի ներկայացուցիչները մասնակցեցին «Իլիաոբա» տոնին PDF Տպել Էլ.փոստ

6843454 

2015 թվականի նոյեմբերի 8-ին, Վիրահայոց թեմի Քվեմո Քարթլիի տարածաշրջանի հոգևոր հովիվ և տեսուչ, հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը և նրան ուղեկցող անձինք, մասնակցեցին Ղվարելիում Իլիա Ճավճավաձեի ծննդյան 178-րդ տարեդարձին նվիրված «Իլիան և կրոնական հանդուրժողականությունը» ցուցահանդեսի բացմանը , որը կազմակերպել էին Վրաստանի Կրոնական հարցերով պետական գործակալությունը և Ղվարելիում Իլիա Ճավճավաձեի պետական տուն-թանգարանը:

Ընթերցել...
 
Հայագիտական hանդեսի շնորհանդես «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

DSC0445 

2015 թվականի նոյեմբերի 8-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում հյուրընկալվեց Բեյրութի Հայկազյան համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, դոկտոր Անդրանիկ Դաքեսյանն՝ ընկերակցությամբ Երևանի Հայկական ուսումնասիրությունների «ԱՆԻ» կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանի:
Բեյրութահայ հայագետի այցի նպատակը նորերս հրատարակված շուրջ 950 էջանոց Հայկազյան հայագիտական հանդեսի 35-րդ հատորին թբիլիսահայությանը ծանոթացնելն էր:

Ընթերցել...
 
Գուսանական երգի տոն «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

Genrikh 

2015 թվականի նոյեմբերի 7-ին գուսանական երգն ու երաժշտությունն էր թևածում Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում: Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի դերասան, «Հայարտուն» կենտրոնի մենակատար Հենրիխ Պետրոսյանի գեղեցիկ մտահղացմամբ և կենտրոնի աջակցությամբ, թբիլիսահայությանը նվիրվեց բարեգործական ուրախ ու հրաշալի մի երեկո, որի ընթացքում հնչեցին անմահ գուսանների մեղեղիները:

Ընթերցել...
 
Ստացան առաջինդասարանցու հավաստագրեր PDF Տպել Էլ.փոստ

104 

Թբիլիսիի  թիվ  104  հանրային  դպրոցը (տնօրեն Իրինա Ժամկոչյան)  հարուստ  պատմություն և գեղեցիկ ավանդույթներ ունեցող Վրաստանի  հայերեն ուսուցմամբ  կրթօջախներից մեկն է: Մայրենի լեզվով ուսումնառությունը և  հայեցի  դաստիարակությունն այս  դպրոցի, որը  նաև  հայտնի է  Վանքի  դպրոց  պատվավոր անունով,  գործունեության  առաջնահերթությունն է,  իսկ դպրոցին աշակերտելը՝  պատվի և  հպարտության գործ:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 141 142 143 144 145 146 147 148 149 150 Հաջորդ > Վերջ >>

Page 146 of 280