Ամանորյա նվերներ սահմանափակ կարողություններով երեխաներին |
![]() |
![]() |
![]() |
2015 թվականի դեկտեմբերի 23-ին, Վիրահայոց թեմի երիտասարդական բաժինը իրականացրեց նախատոնական այցելություն սահմանափակ կարողություններով երեխաների մոտ: Երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի, համակարգող Նինա Սերոպովայի, վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանի և օպերատոր-լուսանկարիչ Գևորգ Պողոսովի ու երաժշտական ձևավորող Սերգեյ Արությունյանի կազմով, Վիրահայոց թեմի պատվիրակությունն այցելեց Թբիլիսիի թիվ 202 տեսողությունից զուրկ երեխաների հանրային դպրոց-պանսիոնատ: Դպրոցի սովորողները հյուրերին դիմավորեցին մեծ ուրախությամբ և ցուցադրեցին իրենց ուրախ երգերը: |