1

fb you od

Հովվական այցելություն Մառնեուլի շրջանի հայկական համայնքներ PDF Տպել Էլ.փոստ

IMG 218 

2015 թվականի հոկտեմբերի 22-ին, Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու լուսարարապետ Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանն հովվական այցելություն կատարեց Մառնեուլի շրջանի հայկական համայնքներ: Գյուլիբախ գյուղի հրապարակում նա հանդիպեց տեղի բնակչության հետ, հետաքրքրվեց նրանց խնդիրներով, կոչ արեց ապրել հավատքով և Աստվածաշնչյան պատգամներով:

Տեր Ղևոնդի հովվական այցելության հաջորդ կանգառը Խոժոռնի հայաբնակ գյուղն էր: Տեղացիներին միացան նաև հարևան Ծոփք գյուղի բնակիչները: Հոգևոր Հայրը հանդիպեց տեղի դպրոցականների հետ, ծանոթացավ նրանց առօրյային, զրույց ունեցավ տեղացիներին հուզող հարցերի շուրջ: Տեղացիների կողմից արժևորվեց նման հանդիպումների կարևորությունը:

Տեր Ղևոնդ Թոփաշյանը Մառնեուլի շրջանի հայկական համայնքների բնակչությանը խոստացավ նմանօրինակ այցելություն իրականացնել նաև հոկտեմբերի 28-ին, որի ժամանակ ինքը քարոզի խոսք կասի «Եկեղեցու դերը հավատացյալի կյանքում» թեմայով: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)