1

fb you od

Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի անդրանիկ Պատարագը Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ

201 


2015 թվականի սեպտեմբերի 20-ին, Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, հանդիսապետությամբ Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, իր անդրանիկ Սուրբ Պատարագը մատուցեց Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ և օրհնությամբ Վիրահայոց թեմում հոգևոր ծառայության նշանակված Տեր Թորգոմ քահանա Վարդանյանը:

Հընթացս Սուրբ Պատարագի Տեր Վազգեն եպիսկոպոսն իր օրհնությունը և բարեմաղթանքները հղեց նորանշանակ հոգևոր հորը, խոսեց նրա ստացած հոգևոր կրթության և մատուցած ծառայությունների մասին և հավատացյալներին տեղեկացրեց, որ արժանապատիվ Տեր Հայրը ծառայության է նշանակվում Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալցիխե քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:

Այնուհետև Տեր Թորգոմ քահանա Վարդանյանը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի վերաբերյալ:

Ընթացիկ տարվա հոկտեմբերի 4-ին , Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը տեղում նորանշանակ հոգևոր հորը կներկայացնի հավատացյալների:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)