1

fb you od

Սբ.Աստվածամոր վերափոխման տոնը՝ Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ

DSC038391 

2015 թվականի օգոստոսի 16-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, մեծ շուքով նշեց Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը: Հաոց Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդը և Տիրամորը նվիրված ամենահին տոնը հանդիսավորությամբ արժեվորվեց նաև Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում:

Ընթերցել...
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարը այցելեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի PDF Տպել Էլ.փոստ

IMGP00041 

Թբիլիսի կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարար պարոն Սերգո Կարապետյանը, 2015 թվականի օգոստոսի 16-ին այցելեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի և ներկա գտնվեց Աստվածամոր վերափոխման տոնին նվիրված Սուրբ և Անմահ Պատարագին:

Ընթերցել...
 
Հրաժեշտ Սկաուտական ճամբարին՝ կրկին վերադառնալու ակնկալիքով PDF Տպել Էլ.փոստ

1140 

Այս տարի ևս թբիլիսահայ երիտասարդների խումբը ամառային հանգսստի երկու շաբաթը գերադասեց անցկացնել սկաուտական ճամբարում, որը ՀԲԸՄ երիտասարդական ծրագրերի շրջանակներում արդեն 8-րդ տարին անընդմեջ կազմակերպվում է ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի անտառային հովտում: 2015 թվականի հուլիսի 10-ին թբիլիսահայ երիտասարդների խումբը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանի գլխավորությամբ ժամանեց ճամբար: Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի (տնօրեն՝ Վալերի Բադալյան) ակտիվիստ 11 տղաներ ու աղջիկներ, Հովհաննես Շահնազարյանի ղեկավարությամբ, 12 օր գտնվում էին «Անդրանիկ» սկաուտական ճամբարում, վայելելով վրանային կյանքի հաճույքը:

Ընթերցել...
 
Հայ երիտասարդները շարունակում են ծանոթանալ Թբիլիսիի հայկական հետքին PDF Տպել Էլ.փոստ

Tbilisi 

2015 թվականի հուլիսի 14-ին, կայացավ Վիրահայոց թեմի հայ երիտասարդների երկրորդ շրջագայությունը Թբիլիսիի տեսարժան վայրերով: Այս անգամ ուսանողների և դպրոցականների այցելության թիրախայինը քաղաքի Սոլոլակ թաղամասն էր, որտեղ հատկապես 19-20 րդ դարում ապրել, աշխատել և ստեղծագործել են հայ մեծանուն գրողներն ու բանաստեղծները, հայտնի գիտնականներն ու մեծահարուստները, տաղանդավոր բժիշկներն ու արվեստագետները, հայ մտավորականության սերուցքը:

Ընթերցել...
 
Պահքի խորհուրդը ըստ Հայոց Եկեղեցու կանոնակարգի ներկայացվեց Իսլամական համայնքի սեմինարում PDF Տպել Էլ.փոստ

T.Narek 

2015 թվականի հուլիսի 16-ին, Համայն Վրաստանի Իսլամական համայնքի վարչության նախաձեռնությամբ, Թբիլիսիի Վանո Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի նիստերի դահլիճում կայացավ «Պահքի խորհուրդը տարբեր կրոններում» խորագրով սեմինար: Աստվածաշնչյան խորհուրդներից մեկի տարբեր դավանանքներում դրսևորման յուրահատկություններին նվիրված սեմինարի պատվավոր հյուրն էր Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն: Սեմինարին մասնակցում էին Վրաստանում գործող տարբեր կրոնների ներկայացուցիչները: Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցին ներկայացնում էին Վիրահայոց թեմի «Սուրբ Գևորգ» առաջնորդանիստ Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը և Թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 151 152 153 154 155 156 157 158 159 160 Հաջորդ > Վերջ >>

Page 155 of 280