1

fb you od

ՀՀ գյուղատնտեսության նախարարը այցելեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի PDF Տպել Էլ.փոստ

IMGP00041 

Թբիլիսի կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարար պարոն Սերգո Կարապետյանը, 2015 թվականի օգոստոսի 16-ին այցելեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի և ներկա գտնվեց Աստվածամոր վերափոխման տոնին նվիրված Սուրբ և Անմահ Պատարագին:

Նախարարի կողմից բերված մայր հայրենիքի արևաշող խաղողը միախառնվեց Թբիլիսիի հայ հավատացյալների տաճար բերած խաղողին և մյուս մրգերին:

Հավարտ Սբ Պատարագի, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Սուրբ Էջմիածին եկեղեցու իր նստավայրում հյուրընկալեց նախարար Կարապետյանին:

Վիրահայոց թեմի առաջնորդը նախարար Կարապետյանին ուղեկցեց Թեմի «Հայարտուն» կենտրոն և տեղեկացրեց հայապահպանության նպատակով կենտրոնի ծավալած գործունեության մասին: Թեմակալ առաջնորդը և ՀՀ գյուղատնտեսության նախարարը այցելեցին Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն, որտեղ ծաղիկներ խոնարհեցին ազգի արժանավոր զավակների շիրիմներին:

Վազգեն եպիսկոպոսի և նախարար Սերգո Կարապետյանի հաջորդ կանգառը Թբիլիսիի Առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցին էր, որտեղ ավարտին են մոտենում վերանորոգչական աշխատանքները: Սուրբ Գևորգ եկեղեցում բարձրաստիճան հյուրերին դիմավորեց վերանորոգչական աշխատանքների ղեկավար Արժանիկ Հովհաննիսյանը, ով մանրամասնորեն ներկայացրեց կատարված աշխատանքները: Մայր հայրենիքից ժամանած բարձրպաշտոնյան հիացմունքով դիտեց վերանորոգումից հետո նոր տեսք ստացած հինավուրց տաճարը:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)