1

fb you od

Հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցներում մեկնարկեց նոր ուսումնական տարին PDF Տպել Էլ.փոստ

20150913-000 

Վիրահայոց թեմի հայերենի ուսուցման «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա և «Սուրբ Եղիա մարգարե» կիրակնօրյա դպրոցներում մեկնարկեց նոր 2015-16  ուսումնական տարին:
Սեպտեմբերի 12-ի վաղ առավոտյան, անդրանիկ դասին ներկայացած «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա դպրոցի շուրջ վեց  տասնյակ տարբեր տարիքի հայորդիներին ուսումնառության մեկնարկի առթիվ շնորհավորեցին և բարեմաղթանքի խոսքեր ուղղեցին  Վիրահայոց թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը և ուսուցչուհի Թամարա Գաբոյանը:

Ընթերցել...
 
Վիրահայոց թեմի պատվիրակությունը Ախթալայի «Խորովածի փառատոնում» PDF Տպել Էլ.փոստ

39085718449733 o 

Հայկական խոհանոցի ազգային կերակրատեսակներից աշխարհին իր յուրահատկությամբ ներկայանալու հերթը համով-հոտով խորովածինն էր:Արդեն 7-րդ անգամ անընդմեջ աշնանային գեղեցիկ օրը մշուշապատվում է խորովածի ախորժալի բուրմունքից և շուրջբոլորը տարածվող գրգռիչ ծխի քուլաներից: 2015 թվականի սեպտեմբերի 12-ին ավանդական խորովածի փառատոնը Ալավերդիի շրջանի Ախթալայի բաց տարածքում հավաքել էր ոչ միայն այս ուտեստը համտեսելու երկրպագուներին, այլև իսկական հայկական խորոված պատրաստելու սիրահարներին, նաև իրենց վարպետությունը, դիզայներական երևակայությունը ներկայացնող ռեստորանային համալիրների խոհարարներին,ովքեր ավանդականի հետ միասին դրսևորում էին այն նորամուծությունները, որ կրել է այս ճաշատեսակն իր զարգացման ճանապարհին:

Ընթերցել...
 
Խորեն վարդապետ Հովհաննիսյանի անդրանիկ Պատարագը Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ

DSC017303 

2015 թվականի սեպտեմբերի 13-ին, Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջին՝ Խաչվերաց տոնի կապակցությամբ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում իր անդրանիկ Պատարագը մատուցեց Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ Վիրահայոց թեմում ծառության նշանակված Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը:

Ընթերցել...
 
Օծվեցին եկեղեցու և զանգակատան գմբեթների խաչերը և զանգը PDF Տպել Էլ.փոստ

DSC 00412 

2015 թվականի սեպտեմբերի 12-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, կատարվեց Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալ գյուղի «Սուրբ խաչ» եկեղեցու և զանգակատան գմբեթների խաչերի և զանգի օծման կարգը:

Ընթերցել...
 
Ցեղասպանության ականատեսի գրքի շնորհանդես PDF Տպել Էլ.փոստ

DSC038761 

2015 թվականի սեպտեմբերի 9-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Հայոց Ցեղասպանության ականատես երջանկահիշատակ Լևոն Դիլբարյանի «Հուշեր անցյալից» հայերեն-ռուսերեն գրքի շնորհանդեսը: Միջոցառումն իրականացավ «Հայկական գիտա-հետազոտական կենտրոն Վրաստանում» ոչկառավարական կազմակերպության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ, և նվիրված էր Հայոց Ցեղասպանության նահատակների 100-րդ տարելիցին:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 151 152 153 154 155 156 157 158 159 160 Հաջորդ > Վերջ >>

Page 153 of 280