1

fb you od

Աստվածամոր ծննդյան տոնը Վիրահայոց թեմում նշվեց արտագնա Սբ. Պատարագներով PDF Տպել Էլ.փոստ

20150908 112139 

Ամեն տարվա   սեպտեմբերի 8-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին  հաստատուն կերպով  նշում է Աստվածամոր ծննդյան տոնը: Ընթացիկ տարի Սբ. Կույս Մարիամի ծնունդն Աննայից Վիրահայոց թեմի  եկեղեցիներում  նշանավորվեց  արտագնա Սբ. Պատարագներով:

Ընթերցել...
 
«Սբ.Մովսես Խորենացի» նախակրթարանն ընդունեց իր սաներին PDF Տպել Էլ.փոստ

DSC0385 

2015 թվականի սեպտեմբերի 8-ին, Վիրահայոց թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանում մեկնարկեց 2015-16 ուսումնական տարին: Վաղ առավոտից ուրախ աշխուժություն էր տիրում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում: Գույնզգույն ծաղկեփնջերով շուրջ 50 հայ մանուկներ իրենց ծնողների հետ, ուսուցիչների ուղեկցությամբ եկել էին մասնակցելու առավոտյան ժամերգությանը և ստանալու Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությունը:

Ընթերցել...
 
Անմոռանալի ամառ առաջնորդների դպրոցում PDF Տպել Էլ.փոստ

IMG 72131 

2015 թվականի հուլիսի 21-ից օգոստոսի մեկը, ՀՀ Սփյուռքի նախարարության «Ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Սփյուռքի համայնքային գործի կազմակերպիչներ» դասընթացին մասնակցեցին Վիրահայոց թեմի Երիտասարդական բաժնի (տնօրեն՝ Վալերի Բադալյան) ակտիվիստներ Թամար Սիմոնյանը, Ալինա Բալիոզյանը և Դավիթ Խարազովը: Դասընթացին, որի  նպատակն էր աջակցել Սփյուռքի համայնքային կառույցների գործունեությանը, հայապահպանական ծրագրերի արդյունավետության և համայնքային գործի կազմակերպիչների պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, մասնակցում էին ԱՄՆ-ի, Կանադայի, Բուլղարիայի, Ռուսաստանի Դաշնության և այլ երկրներից ժամանած հայ համայնքի երիտասարդ ղեկավարներ և գործուն անդամներ:

Ընթերցել...
 
Ուրախ և հետաքրքիր հանգիստ հնէաբանական բազայում PDF Տպել Էլ.փոստ

IMG 35681 

Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված ամառային հանգստի ճամբարի երրորդ փուլին այս տարի մասնակցեցին Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի ակտիվիստներ Սերգեյ Կամալովը, Ռոզիտա Գամբարովան, Արմինե Ղուշչյանը, Մարիաննա Կիրակոզովան և Միլենա Գալուստովան: Ճամբարային կյանքին ընդգրկված էին բարձրդասարանցիներ և ուսանողներ, ովքեր ուրախ հանգսսստի հետ միասին անց էին կացնելու հնէաբանական պեղումներ:

Ընթերցել...
 
Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցեց Վրաստանի Սահմանադրության օրվան նվիրված ընդունելությանը PDF Տպել Էլ.փոստ

2 

2015 թվականի  օգոստոսի 24-ին,   Վրաստանի Սահմանադրության 20-ամյակի առիթով   Վրաստանի նախագահի  նստավայրում  կայացավ հանդիսավոր  ընդունելություն: Վրաստանի նախագահ  Գիորգի Մարգվելաշվիլու անունից միջոցառմանը  հրավիրվել էին  Վրաստանի խորհրդարանի անդամներ, գործադիր  և դատական իշխանության ներկայացուցիչներ, վրացի և  այլազգի  հյուրեր:  Դիվանագիտական կորպուսի  ներկայացուցիչների շրջանում էրՎրաստանում ՀՀ  արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յուրի Վարդանյանը:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 151 152 153 154 155 156 157 158 159 160 Հաջորդ > Վերջ >>

Page 154 of 280