1

fb you od

Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցեց գրքի շնորհանդեսի PDF Տպել Էլ.փոստ

431211227787 859254244195073 

2015 թվականի սեպտեմբերի 17-ին, Վրաստանի խորհրդարանի Ազգային գրադարանի Իլիա Ճավճավաձեի անվան դահլիճում, տեղի ունեցավ կրոնի հարցերով պետական գործակալության «Կրոն և իրավունք» նախագծի շրջանակներում հրատարակված գրքի շնորհանդեսը: Գիրքը կրում է «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները կրոնի ազատության մասին» վերնագիրը:

Ընթերցել...
 
Աշուղական երգի տոն Ծալկայի շրջանի Այազմա գյուղում PDF Տպել Էլ.փոստ

DSC039 

2015 թվականի սեպտեմբերի 13-ին, Ծալկայի շրջանի Այազմա գյուղում աշուղական երգի տոն էր՝ նվիրված այս գյուղի ծնունդ, աշուղական երգի անմահ վարպետ Գուսան Հավասու (Արմենակ Պարսամի Մարկոսյան) մեծարմանը:

Ընթերցել...
 
Նորանշանակ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի հովվական անդրանիկ այցելությունը PDF Տպել Էլ.փոստ

DS 

2015 թվականի սեպտեմբերի 14-ին, Վիրահայոց թեմի Մառնեուլիի շրջանի հայկական համայնքների նորանշանակ հոգևոր հովիվ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը, ընկերակցությամբ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր ծառայող Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի և Հովսեփ ուրարարակիր Չիրախովի, իր առաջին հովվական այցելությունն իրականացրեց Մառնեուլիի շրջանի հայկական համայնքներ:

Ընթերցել...
 
Նոր ուսումնական տարում Նորանոր բարձունքներ PDF Տպել Էլ.փոստ

 8891020841090991544 o 

2015 թվականի սեպտեմբերի 14-ին Վրաստանի բոլոր տիպի ուսումնական հաստատություններում մեկնարկեց նոր՝ 2015-16 ուսումնական տարին: Ուսումնառության սկիզբն ազդարարող դպրոցական զանգը հանդիսավոր պայմաններում հնչեց նաև Թբիլիսիի և Վրաստանի տարածաշրջանների հայկական դպրոցներում: Վրաստանում ներկայումս գործում է 150-ից ավելի հայերեն ուսուցմամբ կրթօջախ: Այսօր քաղաքամայր Թբիլիսիում հայ դպրոցականների առջև դռները բացեցին հայոց դպրոցի կարգավիճակով թիվ 104 դպրոցը, հայկական բաժիններով թիվ 132 և թիվ 103 դպրոցները:

Ընթերցել...
 
Դասախոսություն պատմական իրադարձությունների ճշմարտացի լուսաբանմամբ PDF Տպել Էլ.փոստ

IMGP02 

Մեծ է տպավորությունը, երբ քո ժողովրդի պատմությունը դառնում է այլազգիների գիտական ուսումնասիրությունների սկզբնաղբյուր, կլանում գիտնականին՝ պատմության ոլորաններում ավելին իմանալու և մութ անկյունները բացահայտելու ծարավով: Ահա այդպիսի տպավորություն թողեց երիտասարդ պատմաբան, Բելոռուսի Մինսկ քաղաքում գործող «Անիվ» հայագիտական հետազոտությունների աջակցության և զարգացման հիմնադրամի գիտաշխատող Եվգենի Գուրինովը, ով 2015 թվականի սեպտեմբերի 11-ին հյուրընկալվեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 151 152 153 154 155 156 157 158 159 160 Հաջորդ > Վերջ >>

Page 152 of 280