1

fb you od

Դասախոսություն պատմական իրադարձությունների ճշմարտացի լուսաբանմամբ PDF Տպել Էլ.փոստ

IMGP02 

Մեծ է տպավորությունը, երբ քո ժողովրդի պատմությունը դառնում է այլազգիների գիտական ուսումնասիրությունների սկզբնաղբյուր, կլանում գիտնականին՝ պատմության ոլորաններում ավելին իմանալու և մութ անկյունները բացահայտելու ծարավով: Ահա այդպիսի տպավորություն թողեց երիտասարդ պատմաբան, Բելոռուսի Մինսկ քաղաքում գործող «Անիվ» հայագիտական հետազոտությունների աջակցության և զարգացման հիմնադրամի գիտաշխատող Եվգենի Գուրինովը, ով 2015 թվականի սեպտեմբերի 11-ին հյուրընկալվեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում:

Հետազոտող գիտաշխատողը հանդես եկավ «Հայերը և խաչակիրները 12-րդ դարում» դասախոսությամբ, որի ընթացքում դահլիճում հավաքվածներին իրազեկեց խաչակիրների արշավանքներին հայերի մասնակցության, ունեցած դերի, կարգավիճակի, հաջողությունների և անհաջողությունների մասին: Երիտասարդ գիտնականը միանգամայն ճշմարտացիորեն ներկայացրեց դարաշրջանը, կրոնի դերը, քրիստոնեական և ազգային գաղափարների գերիշխումը մարդկանց մտածելակերպի վրա:

Ներկաները երիտասարդ դասախոսին առաջադրեցին իրենց հետաքրքիր հարցերը, որոնց պատմաբանը պատասխանեց բանիմացորեն, հարցը խորապես բացահայտելու միջոցով: Դասախոսության ունկնդիրներին առանձնապես հետաքրքրեց հայոց պատմությունը ուսումնասիրելու դրդապատճառը և միտումը, գրաբարին և ժամանակակից հայերենին տիրապետելու հանգամանքը: Պատմաբան Ենոք Թադևոսյանը, շնորհակալության խոսքեր ուղղեց բանախոսին՝ հետաքրքիր և խորիմաստ դասախոսության համար, առանձնահատուկ ընդգծեց պատմական իրադարձույունները միամգամայն օբյեկտիվ և ճշմարտացի լուսաբանելու երիտասարդ գիտնականի մոտեցումը:

IMGP0209 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)