1

fb you od

Հայ երիտասարդները շարունակում են ծանոթանալ Թբիլիսիի հայկական հետքին PDF Տպել Էլ.փոստ

Tbilisi 

2015 թվականի հուլիսի 14-ին, կայացավ Վիրահայոց թեմի հայ երիտասարդների երկրորդ շրջագայությունը Թբիլիսիի տեսարժան վայրերով: Այս անգամ ուսանողների և դպրոցականների այցելության թիրախայինը քաղաքի Սոլոլակ թաղամասն էր, որտեղ հատկապես 19-20 րդ դարում ապրել, աշխատել և ստեղծագործել են հայ մեծանուն գրողներն ու բանաստեղծները, հայտնի գիտնականներն ու մեծահարուստները, տաղանդավոր բժիշկներն ու արվեստագետները, հայ մտավորականության սերուցքը:

Հայ երիտասարդները տեղեկացան Մանթաշևի առևտրական դպրոցի, ներկայումս թիվ 43 հանրային դպրոցի մասին, տեսան գեղեցկությունը չկորցրած մարմարյա աստիճանները, հիացան մեծահարուստ Ալեքսանդր Մանթաշովի բնակելի տնով, հայտնի վաճառական Քալանթարովի կախովի պատշգամբ ունեցող շենքով, քայլեցին մեծ բարեգործ Միքայել Արամյանցի տան ստվերոտ փողոցներով:

Այնուհետև դիտեցին Օրբելիների տունը, իրազեկվեցին գիտության տարբեր ոլորտներում անջնջելի հետք թողած տաղանդավոր եղբայրների մասին, արժևորելով հատկապես Հովսեփ Օրբելու ավանդը Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին Էրմիտաժի ցուցանմուշների փրկության գործում: Երիտասարդների մոտ տպավորվեցին վաճառական Մկրտիչ Մկրտչյանի, հայ մեծ պատմագիր-վիպասան Րաֆֆու, Հովհաննես Թումանյանի բնակարանները: Հովհաննես Թումանյանի նորերս Վիրահայոց թեմին փոխանցված բնակարանի մոտ ուսանողուհի Լիզա Թորոսյանը ընթերցեց հատվածներ Ամենայն Հայոց բանաստեղծի ստեղծագործություններից:

Էքսկուրսիայի մասնակիցները եղան նաև Դավիթ Սարաջիշվիլու՝ իր տիկնոջ համար կառուցած տանը, առաջին անգամ լսեցին հայ մեծահարուստ բարեգործներ Թամամշևների, Բոզարջյանցի և այլոց մասին:

Չնայած հագեցած ծրագրին, երիտասարդները առանց հոգնածության դիտում և ունկնդրում էին իրենց համար անհայտ նորությունները, որ նրանց հաղորդում էր ուսանող –ակտիվիստ Ռեվիկ Կարապետյանը: Հայ երիտասարդների մոտ իշխում էր հպարտության զգացումը իրենց հայրենակիցների համար, ովքեր կառուցել ու գեղեցկացրել են Վրաստանի գեղատեսիլ մայրաքաղաքը, հաղորդելով նրան արևելյան իմաստասիրության և եվրոպական մշակույթի հմայք:

IMG 0541 IMG 0569 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)