1

fb you od

Հայ-վրացական բարեկամության համերգ Բաթումիում PDF Տպել Էլ.փոստ

koncertbatumi

Բաթումի Արվեստների կենտրոնում «Ֆոլկլորային ամառ 2013» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ համերգաշար, որին մասնակցում էին Հայաստանի և Վրաստանի տարբեր քաղաքներից ժամանած երաժշտական, պարային խմբեր: Հայաստանը ներկայացնում էին Երևանի «Վահագն» դհոլահարների, Գյումրիի «Հայկական զարդանախշեր», Վանաձորի «Անի» պարային համույթները, Աբովյանի ջազային և էստրադային քոլեջի սաները: Վերջիններս հանդիսատեսին ներկայացրեցին հայ ազգային պարն ու երգը:

Ընթերցել...
 
Բաթումիի հայ երիտասարդները մասնակցում են «Արի տուն» ծրագրին PDF Տպել Էլ.փոստ

baritun

Ամեն տարի Աջարիայի հայ երիտասարդներն ավանդության համաձայն մասնակցում են ՀՀ Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին: Նրանք մեկնում են Մայր հայրենիք, ծանոթանում տեսարժան վայրերին, ապրում հայ ընտանիքներում, մտերմանում աշխարհասփյուռ հայության իրենց հասակակիցների հետ: 2013թ հուլիսի 6-ի գիշերը Երևան մեկնող երիտասարդները Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում մասնակցեցին խոկման կարգին: Նրանք Տեր Արարատ քահանա Գումբալյանի կողմից ստացան օրհնություն: Վերջինս երիտասարդներին հորդորեց Մայր հայրենիքում զգալ ոչ թե որպես պարզ զբոսաշրջիկներ, այլ իբրև ուխտավորներ:

Ընթերցել...
 
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով տեղի ունեցավ իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովը PDF Տպել Էլ.փոստ

iravabanner

Հուլիսի 5-6-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության և Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի կողմից կազմակերպված իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովը, որին մասնակցում էին 100 անվանի իրավաբաններ Հայաստանից, Սփյուռքից և Արցախից: Համաժողովին մասնակցում էր նաև Վիրահայոց Թեմի առաջնորդի խորհրդական և Թեմի իրավաբանական բաժնի պատասխանատու Լևոն Իսախանյանը:

Ընթերցել...
 
Ախալցխայում մեծ շուքով նշվեց Վարդավառը PDF Տպել Էլ.փոստ

axalcxa

Այս տարի հուլիսի 7-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնեց Վարդավառի տոնը: Տոնի առիթով Ախալցխայի արհեստական լճի ամֆիթատրոնում տեղի ունեցավ շքեղ համերգ՝ նվիրված Վարդավառի տոնին, որին իրենց մասնակցությունն էին բերել նաև տարբեր շրջանների և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի պարային համույթները: Նախքան համերգային ծրագրի սկսվելը, Ախալցխայի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցում Վարդավառի առիթով տեղի ունեցավ տոնական պատարագ, որի ավարտին երիտասարդները եկեղեցու բակում կազմակերպեցին ավանդական ջրոցի:

Ընթերցել...
 
ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն 2013» ծրագրի երրորդ փուլին մասնակցում է Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի խումբը PDF Տպել Էլ.փոստ

ari tun

Հուլիսի 9-ին Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դալիճում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության` Սփյուռքի երիտասարդների՝ Հայաստան ճանաչողական այցելությունների «Արի տուն» ծրագրի երրորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:Այս փուլին մասնակցում է շուրջ 170 պատանի և աղջիկ Ռուսաստանից, Ռումինիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Վրաստանից, Իսրայելից և Բելառուսից:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 231 232 233 234 235 236 237 238 239 240 Հաջորդ > Վերջ >>

Page 239 of 280