1

fb you od

Վիրահայոց թեմի հայերենի ուսուցման մեկօրյա վարժարաններում մեկնարկեց նոր ուսումնական տարին PDF Տպել Էլ.փոստ

IMGP99791

Սույն թվականի սեպտեմբերի 14-ին, Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում կայացավ թեմի հայերենի ուսուցման մեկօրյա վարժարաններում նոր ուսումնական տարվա օրհնության արարողությունը: Եկեղեցում հավաքվել էին Սուրբ Գրիգոր Նարեկացու և Սուրբ Եղիա Մարգարեի անվան վարժարանների առաջին և երկրորդ դասարանների սաները, նրանց ծնողները, հյուրեր:

Ընթերցել...
 
Բրատիսլավայում տեղի ունեցած Եվրոպայի հայկական միությունների ֆորումի 15-րդ համագումարին մասնակցում էր նաև Վիրահայոց թեմի ներկայացուցիչը PDF Տպել Էլ.փոստ

isakhanyaneu

Բրատիսլավայում սեպտեմբերի 6-8-ը տեղի ունեցավ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի /ԵՀՄՖ/ 15-րդ հոբելյանական համագումարը: Համագումարում քննարկվեցին Եվրոպայի հայերի լոբբիստական գործունեության հզորացման հնարավորությունները: Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ աշխատանքների համակարգումից բացի, ֆորումը   զբաղվեց վերջին տարիներին ուժգնացած ադրբեջանական-թուրքական լոբբինգի աշխատանքները վնասազերծելու ուղղությամբ: Առաջին անգամ ԵՀՄՖ-ն քննարկեց Հայաստանի ներքին քաղաքական հարցերը: Համաժողովում առաջին անգամ ներկայացվեց նաև աշխարհի տարբեր բանակներում ծառայած հայ արհեստավարժ սպայական կազմի և վետերանների միություն ստեղծելու առաջարկությունը՝ այն Հայրենիքի պաշտպանության հզորացման համար ծառայեցնելու միտումով: Համաժողովին մասնակցում էին Եվրոպայի 25 երկրների պատվիրակներ, ներկայացուցիչներ, ինչպես նաև հյուրեր:

Ընթերցել...
 
Կրկին Գուսան Հավասու երգն էր իշխում Ծալկայի շրջանի Այազմա գյուղում PDF Տպել Էլ.փոստ

Havasi

Սեպտեմբերի 8-ին, Ծալկայի շրջանի գեղատեսիլ Այազմա գյուղում կրկին աշուղական երգի տոն էր: Այն գյուղի ծնունդ գուսան Հավասու (Արմենակ Պարսամի Մարկոսյան) մեծարմանը նվիրված հերթական դաշտահանդեսն էր, որ դարձել է ավանդական: Երեք տարեկան հասակում ծաղիկ հիվանդության հետևանքով տեսողությունից զրկված Արմենակը հոր հորդորանքով սովորում է աշուղական արվեստը և արդեն տասներկու տարեկան հասակում ընկերակցելով տեղի աշուղների հետ, շրջագայում է գավառի գյուղերում, ձեռք բերելով ճանաչում և սեր:

Ընթերցել...
 
Թբիլիսահայ համայնքը ըմբոշխնեց Ռոբերտ Ամիրխանյանի երգերի կենդանի կատարման հմայքը PDF Տպել Էլ.փոստ

robert amirkhanyan

Սեպտեմբերի 7-ին, Թբիլիսիի Ազգային գրադարանի ցուցահանդեսային դահլիճում կայացավ ՀՀ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ, պրոֆեսոր Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործական երեկոն:

Ընթերցել...
 
Վերաօծվեց Վրաստանի Թեթրիծղարոյի շրջանի Փոքր Դաղեթի Սուրբ Աստվածածին եկեղեցին PDF Տպել Էլ.փոստ
Երկուշաբաթի, 09 Սեպտեմբեր 2013 08:02

daghet

Սույն թվականի սեպտեմբերի 8-ին, Սուրբ Աստվածամոր ծննդյան տոնին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, վերաօծվեց Վրաստանի Թեթրիծղարոյի շրջանի Փոքր Դաղեթի Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 231 232 233 234 235 236 237 238 239 240 Հաջորդ > Վերջ >>

Page 232 of 280