1

fb you od

Արցախի պետական երգչախումբը համերգ տվեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում PDF Տպել Էլ.փոստ

ergchaxumb

Օգոստոսի 11-ին, Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ, որի խորհուրդն էր Բարեկենդան Սուրբ Աստվածածնի պահոցը: Կիրակնօրյա Պատարագին, ի թիվս թբիլիսահայ հավատացյալների, ներկա էին Ստեփանակերտից ժամանած Արցախի պետական երգչախմբի անդամները:

Ընթերցել...
 
Օգոստոսի 18-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կկայանա Սուրբ Պատարագ՝ նվիրված Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին PDF Տպել Էլ.փոստ

khagokh

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, օգոստոսի 18-ին կնշի Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Ընթերցել...
 
Վիրահայոց Թեմում հիշեցին 2008 թվականի օգոստոսյան դեպքերի զոհերին PDF Տպել Էլ.փոստ

hogehangist

Այս տարի վրաց ժողովուրդը նշեց 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական զինված ընդհարման 5 տարին, որի արդյունքում եղան զոհեր և սեփական բնակավայրերից փախստականներ:

Ընթերցել...
 
Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնը մասնակցեց բարեկամության օրվան նվիրված միջոցառումներին PDF Տպել Էլ.փոստ

nk

Հուլիսի 30-ը,ՄԱԿ-ի որոշմամբ հռչակված է Բարեկամության օր: Այն ըստ արժանվույն նշանավորվեց Վրաստանի բազմազգ մայրաքաղաքում: Թբիլիսիի քաղաքապետարանի որոշմամբ, հուլիսի 30-ից առ օգոստոսի 5-ը կազմակերպվեցին տարբեր միջոցառումներ, որոնք դարձան այն քաղաքի նկարագրի դրսևորումը, որը իրավամբ ներթափանցված է տարբեր ազգի ներկայացուցիչների համակեցությամբ ու բարեկամության ոգով:

Ընթերցել...
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը PDF Տպել Էլ.փոստ

hogevor joghov

Հուլիսի 30-31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ, գումարվեց Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը` ընդլայնված կազմով:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 231 232 233 234 235 236 237 238 239 240 Հաջորդ > Վերջ >>

Page 236 of 280