1

fb you od

Թբիլիսիում մեծ շուքով նշվեց ՀՀ անկախության 22-րդ տարեդարձը և «Ջեյրան» պարային համույթի 10-ամյակը PDF Տպել Էլ.փոստ

jeyran10

Սույն թվականի սեպտեմբերի 21-ին, Թբիլիսիի «Arthall» համերգային դահլիճում մեծ շուքով նշվեց ՀՀ անկախության 22-րդ տարեդարձը և Վիրահայոց թեմի «Ջեյրան» պարային համույթի 10-ամյակը: Հոբելյանական միջոցառումը նախաձեռնել էր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնը՝ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ և Վրաստանում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ: Միջոցառմանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, դիվանագետներ, հոգևոր դասը, թբիլիսահայ կառույցների ղեկավարներ, հասարակայնության ներկայացուցիչներ:

Ընթերցել...
 
Վրաստանում հայ և վրացի նկարիչների ցուցահանդեսով մեկնարկեց Հայաստանի Հանրապետության 22-րդ տարեդարձին նվիրված հանդիսությունների շարքը PDF Տպել Էլ.փոստ

nkarichner 

Սույն թվականի սեպտեմբերի 17-ին, Վրաստանի խորհրդարանի Ազգային գրադարանի ցուցահանդեսային դահլիճում կազմակերպված հայ և վրացի նկարիչների աշխատանքների ցուցահանդես – վաճառքով մեկնարկեց Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձին նվիրված հանդիսությունների շարքը: Միջոցառումը նախաձեռնել էր Վրաստանի հայ նկարիչների միությունը՝ Վրաստանի նկարիչների միության, Վրաստանի հայ երաժիշտների միության, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի հետ համատեղ և Վրաստանում ՀՀ դեսպանության գործընկերությամբ: Ցուցահանդեսին ներկայացվել էին Վրաստանի թվով 31 հայ և վրացի տարբեր տարիքի նկարիչների շուրջ 4 տասնյակի հասնող աշխատանքներ: Ցուցահանդեսի բացման հանդիսությանը ներկա էր Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանը:

Ընթերցել...
 
Մոսկվայի նորակառույց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցու օծման արարողությանը մասնակցում էր նաև Վիրահայոց թեմի առաջնորդը PDF Տպել Էլ.փոստ

vazgen srbazan Սեպտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ օծվեց Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի նորակառույց առաջնորդանիստ եկեղեցին և կատարվեց առաջնորդանիստ եկեղեցական համալիրի բացման արարողությունը:

Ընթերցել...
 
Վրաստանում մեկնարկեց նոր ուսումնական տարին PDF Տպել Էլ.փոստ

IMGP06241 

Սեպտեմբերի 16-ին Վրաստանում հնչեց նոր՝ 2013-2014 ուսումնական տարին ազդարարող առաջին զանգը: Այն տոնական և ախորժալուր էր նաև Թբիլիսիի հայ ազգաբնակչության համար, ում զավակները սովորում են հայոց դպրոցում:

Ընթերցել...
 
Վիրահայոց թեմում նշվեց Խաչվերաց տոնը PDF Տպել Էլ.փոստ

khachverac 6 

Վիրահայոց թեմում հավուր պատշաճի նշանավորվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը կամ Խաչի վերացման տոնը:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 231 232 233 234 235 236 237 238 239 240 Հաջորդ > Վերջ >>

Page 231 of 280