1

fb you od

Վիրահայոց Թեմի ուսուցիչները մասնակցեցին «Սփյուռք» ամառային դպրոց 2013թ. ծրագրին PDF Տպել Էլ.փոստ

amarain dproc

ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ Սփյուռքի նախարարության հովանու ներքո քաղաքամայր Երևանում և Ծաղկաձորում կազմակերպված Սփյուռք ամառային դպրոց ծրագրերին ակտիվորեն մասնակցեցին Վիրահայոց Թեմը և «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնը:

Ընթերցել...
 
Գանձայում նշանավորվեց տերյանական պոեզիայի օրը PDF Տպել Էլ.փոստ

Teiran 3

Հուլիսի 28-ին, Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում նշվեց տերյանական պոեզիայի ավանդական օրը:Եվ վերստին, արդեն 46-րդ անգամ, Գանձայում էին հավաքվել տերյանական պոեզիայի երկրպագուներն ու գնահատողները,իրենց սերն ու խոնարհումը բերելով հայրենիք, եղբայրություն և հավասարություն երգող բանաստեղծի տաղանդի և պոեզիայի առջև: Ջավախքի չքնաղ ծոցում ծնված սիրո, ազատության, հավասարության և եղբայրության ջատագով բանաստեղծ Վահան Տերյանը (Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան) անսահման սիրով եղել է կապված իր ծննդավայր Գանձա գյուղի հետ,թախծել ու կարոտել հայրենի եզերքին:

Ընթերցել...
 
Թբիլիսահայ համայնքը սիրիայերին օգնության նպատակով հանգանակված գումարը փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին PDF Տպել Էլ.փոստ

EJ

Թբիլիսիի մի շարք հայկական ոչկառավարական կազմակերպություններ, արձագանքելով ծանր կացության մեջ գտնվող սիրիահայ մեր եղբայրներին և քույրերին օգնություն ցուցաբերելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կոչին, կազմակերպեցին տարբեր միջոցառումներ, որտեղից գոյացած գումարը պետք է օգտագործվեր սիրիահայերին օգնության նպատակով: Բարեգործական գործողությանը իրենց մասնակցությունը բերեցին նաև Վրաստանում ՀՀ դեսպանությունը, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնը, Դավթյան տիկնիկային մշակույթի տունը, "Armenian Art Hall» էլեկտրոնային ամսագիրը, «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը, «Պանհայկական խաղերի» միջազգային ասոցիացիայի Վրաստանի մասնաճյուղը, Թեմի հոգևոր դասը, գործարարներ, մշակույթի և արվեստի գործիչներ, թբիլիսահայ համայնքի անդամներ: Հանգանակված գումարը՝ 5000 ամերիկյան դոլարը, Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ և միջնորդությամբ, փոխանցվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Ընթերցել...
 
Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ Արսեն Երեմյանի «Կանչիր ինձ՝ ինչպես որդուդ» ժողովածուի շնորհանդեսը PDF Տպել Էլ.փոստ

Arsen Yeremyan

Հուլիսի 19-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ բանասեր, Վրաստանի վաստակավոր լրագրող Արսեն Երեմյանի «Կանչիր ինձ՝ ինչպես որդուդ» ժողովածուի շնորհանդեսը: Միջոցառումը նախաձեռնել էին «Ռուսական ակումբ» (տնօրեն՝ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր գործիչ Նիկոլայ Սվենտիցկի) միջազգային կրթա-մշակութային միությունը և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը: Շնորհանդեսին ներկա էին Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, ակադեմիկոս Թենգիզ Ուչանեիշվիլին, պրոֆեսոր Գիզո Ուրուշաձեն, վրացական հանրային հեռուստատեսության վետերան Իգոր Նագորնին, գրականության, արվեստի և մշակույթի գործիչներ, ընթերցասեր հասարակայնության ներկայացուցիչներ:

Ընթերցել...
 
Ավարտվեց Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի «Երիտասարդ առաջնորդների վերապատրաստման ծրագիրը» PDF Տպել Էլ.փոստ

cv1 1

Հուլիսի 19-ին ավարտվեց Վրաստանի հայ համայնքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստման ծրագիրը: Այն նախաձեռնել էր Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի երիտասարդական բաժինը՝ (կենտրոնի հոգևոր տեսուչ՝ Գևորգ սարկավագ Անտոնյան) ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության, ՀՀ Սփյուռքի նախարարության և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Ծրագրին մասնակցում էին 32 երիտասարդներ մայրաքաղաքից և Վրաստանի տարբեր տարածաշրջաններից: Անդրկովկասում՝ Կաթոլիկական Եկեղեցու առաքելության կառավարիչ Գերաշնորհ Ջյուզեպպե եպիսկոպոս Պազոտտոյի օրհնությամբ, Ծրագիրն իրականացվեց Կաթոլիկական Եկեղեցու համալիրում՝ Ծերովանի քաղաքամերձ ավանում:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 231 232 233 234 235 236 237 238 239 240 Հաջորդ > Վերջ >>

Page 237 of 280