1

fb you od

Տեղեկատվություն «Գարի Դավթյան» տիկնիկային մշակույթի տնից PDF Տպել Էլ.փոստ

d 

Բարի ավանդույթ է դարձել տարվա ընթացքում երկու անգամ «Գարի Դավթյան» տիկնիկային մշակույթի տանը անցկացնել «Բաց դռների օր», անշուշտ, դա կապելով Վարպետի՝ Գարի Դավթյան տիկնիկագործի անվան հետ: Ավանդույթն այս անգամ էլ չխախտվեց: Հունվարի 8-ին «Գարի Դավթյան» տիկնիկային մշակույթի տանը «Բաց դռների օր էր»:

Ընթերցել...
 
Վրաստանի տպագիր մամուլը համալրվեց ևս մեկ հայալեզու լրագրով PDF Տպել Էլ.փոստ

ardz

2014 թվականի հունվարի 20-ը Վրաստանի հայ համայնքի կյանքում գրանցվեց որպես «Արձագանք» հայալեզու թերթի ծննդյան օր: Այդ օրը ընթերցողին մատուցվեց համայնքային տեղեկատվական թերթի առաջին համարը, որը կոչված է լայն հասարակության համար դառնալու համայնքային կյանքի տպագիր մարմինը: Թերթի այս համարում զետեղված նյութերը Վրաստանում հայ համայնքի շարժընթացի վկայություններն են: «Արձագանք» թերթի առաքելությունն է դառնալ հայ համայնքի կյանքի հայելին, լայն զանգվածներին հաղորդակից դարձնել հայ հոգևոր կյանքին և միջկրոնական հարաբերությունների առօրյային, արտացոլել Վրաստանի քաղաքական և հասարակական կյանքի բոլոր տեղաշարժերը, պատմել Վրաստանի հայ համայնքի պատմական դերի, հայ-վրացական հարաբերությունների տարբեր տեսանկյունների, հայ Սփյուռքի նորությունների, հայ մարդու առաջընթացի և խնդիրների մասին:

Ընթերցել...
 
Վրաստանի Կանանց խորհրդի անդամները հյուրընկալվեցին «Գարի Դավթյան» տիկնիկային մշակույթի տանը PDF Տպել Էլ.փոստ

dav

Հունվարի 18-ին, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, «Գարի Դավթյան» տիկնիկային մշակույթի տանը կայացավ հանդիպում Վրաստանի Կանանց խորհրդի անդամների հետ: Հանդիպումը նվիրված էր վերոհիշյալ կազմակերպության 65-ամյակին: Հանդիպմանը ներկա էին Վրաստանի Կանանց խորհրդի նախագահ ակադեմիկոս Մզեքալա Շանիձեն, փոխնախագահ Քեթևան Գաբրուաշվիլին,Աբխազիայի կանանց միության նախագահ Ռոզա Կուխալաշվիլին, խորհրդի այլ անդամներ, ինչպես նաև Վրաստանի Ռուսական համայնքից՝ Ալլա Բեժենցեվան, ուկրաինական համայնքից՝ Վալենտինա Մարջանիշվիլին, քրդական համայնքից՝ Լիլի Սաֆարովան: Մշակույթի տանը հյուրերին դիմավորեցին «Գարի Դավթյան» տիկնիկային մշակույթի տան տիրուհի Ժաննա Դավթյանը՝ դստեր հետ, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության անդամները:

Ընթերցել...
 
Ջավախքում նշվեց Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը PDF Տպել Էլ.փոստ

 a

Հունվարի 6-ին՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին, Ջավախքի գործող բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Ախալքալաքի Սբ. Խաչ Եկեղեցում պատարագիչը Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանն էր:

Ընթերցել...
 
Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ, ձեզ և մեզ մեծ աւետիս PDF Տպել Էլ.փոստ

b

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության այս ավետիսը հունվար 5–ի Ճրագալույցի և հունվար 6–ի Սուրբ Ծննդյան պատարագների ժամանակ հնչեց Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու բոլոր խորաններից: Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում տոնական Սուրբ Պատարագները մատուցեց Աջարիայի,Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 211 212 213 214 215 216 217 218 219 220 Հաջորդ > Վերջ >>

Page 219 of 280