1

fb you od

Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին բաժանվեցին նվերներ PDF Տպել Էլ.փոստ

 samarateci

Վիրահայոց թեմի և «Բարի Սամարացի» միջազգային բարեգործական ընկերության հրավերով, փետրվարի 5-ին «Հայարտուն» կենտրոնում էին գտնվում Թբիլիսիի Իսանի և Կրծանիսի շրջանների սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները:

Ընթերցել...
 
Արվեստի դպրոցի սաների բարեկամական այցը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոն PDF Տպել Էլ.փոստ

Khachaturyan

Ընթացիկ տարվա փետրվարի 1-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գ. Գյուլբենկյան սրահում կայացավ Թբիլիսիի Արամ Խաչատրյանի անվան թիվ 10 արվեստի դպրոցի սաների համերգը, որը կրում էր «Բարեկամական այց» խորագիրը և նվիրված էր մեծ երգահանի ծննդյան 110 -ամյակին: Այն Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ և Թբիլիսիի Արամ Խաչատրյանի անվան թիվ 10 արվեստի դպրոցի հետ համագործակցությամբ, նախաձեռնել էր Վրաստանի հայ երաժիշտների միությունը: Պատվավոր հյուրերի շրջանում էին Վրաստանում ՀՀ փոխդեսպան Վահագն Աֆյանը՝ տիկնոջ հետ, թիվ 10 արվեստի դպրոցի վետերան ուսուցիչներ, ճանաչված երաժիշտներ, արվեստագետներ, ծնողներ, երաժշտական դպրոցի շրջանավարտներ և ներկայի սաներ:

Ընթերցել...
 
ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվիրակությունը այցելեց Թբիլիսիի հայոց եկեղեցի PDF Տպել Էլ.փոստ

Ashotyan

Վրաստանի կրթության և գիտության նախարարի հրավերով պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, փետրվարի 1-ին այցելեց Վիրահայոց թեմի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ նրանց դիմավորեցին Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի խորհրդարանի անդամ Ռուսլան Պողոսյանը, հոգևոր դասը, թեմի բաժինների պատասխանատուները, թբիլիսահայ հասարակական կազմակերպությունների ղեկավարներն ու համայնքի ներկայացուցիչները: Պատվիրակության կազմում էին ՀՀ ԿԳՆ Ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը, ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ ԿԳՆ Սփյուռքի բաժնի պետ Նունե Վարդանյանը և Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալասարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Այցելուների շրջանում էր Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը:

Ընթերցել...
 
Օգնենք գյուղական դպրոցների բարձրդասարանցիներին PDF Տպել Էլ.փոստ

IMGP9469

«Շեն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ (նախագահ՝ Միքայել Ավագյան) և «Ջինիշյանի հիշատակին» հիմնադրամի աջակցությամբ, 2013 թվականին Ծալկայի շրջանի հայաբնակ գյուղերի երիտասարդության համար իրականացվեց «Օգնենք գյուղական դպրոցների բարձրդասարանցիներին» կարգախոսով նախագիծ: Նախագծի նպատակն էր սովորեցնելով տարբեր արհեստներ, երիտասարդներին ընձեռել հետագայում աշխատանք գտնելու և վաստակելու հնարավորություն: Կանխավ Ծալկայի շրջանի երկու ուսուցիչներ՝ Վարսենիկ Բաբերցյանը թաղիքագործությունից և Անժելա Գևորգյանը կավագործությունից Թբիլիսիում անցան վարպետության եռամսյա դասընթաց և վերադարձան շրջան՝ իրենց գիտելիքները երիտասարդներին փոխանցելու առաքելությամբ:

Ընթերցել...
 
Էկումենիկ աղոթք բարձրացվեց Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու կամարների ներքո PDF Տպել Էլ.փոստ

ekumenik 

Ընթացիկ տարվա հունվարի 24-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու կամարների ներքո հնչեց հանուն քրիստոնյաների միասնության ամենամյա էկումենիկ աղոթքը, որի կարգախոսն էր՝ «Անհնար է Քրիստոսի մասնատումը»:

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը 2014 թվականին ստանձնել է քրիստոնեական քույր եկեղեցիների և հարանվանությունների առաջնորդների խորհրդի նախագահի պարտականությունը: Վիրահայոց թեմի առաջնորդի հրավերով, էկումենիկ աղոթքին մասնակցում էին Անդրկովկասի լատինական կաթոլիկների առաքելական վարչության առաջնորդ Ջուզեպպե արքեպիսկոպոս Պազոտտոն, Վրաստանում Ավետարանական-լյութերական Եկեղեցու առաջնորդ Հանս-Իոիահիմ եպիսկոպոս Կիդերլենը, Վրաստանում Ավետարանական-բապտիստական Եկեղեցու առաջնորդ Իլյա եպիսկոպոս Օսեփաշվիլին և այլ քույր եկեղեցիների և հարանվանությունների հոգևոր դասի և հավատացյալների խմբեր:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 211 212 213 214 215 216 217 218 219 220 Հաջորդ > Վերջ >>

Page 218 of 280