1

fb you od

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի օգնությունը սիրիահայությանը PDF Տպել Էլ.փոստ

ognutiun

Վիրահայոց թեմի «Հայարտուն« կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը շնորհակալություն է հայտնում ՀՀ Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանին՝ «Լավագույն համայնքային կառույց» անվանակարգում կենտրոնը երկրորդ կարգի դիպլոմի արժանացնելու ու դրամական մրցանակով պարգևատրելու կապակցությամբ և տեղեկացնում է, որ «Հայարտուն» կենտրոնի խորհրդի և աշխատակազմի միահամուռ որոշմամբ կառույցին տրամադրված մրցանակը, որը կազմում է 300 հազար ՀՀ դրամ, փոխանցվում է քեսաբահայության օգնության խորհրդին: 

Ընթերցել...
 
Գեղանկարչի, խեցեգործի և խճանկարչի արհեստավարժությունը Գարեգին Միրզոևի ստեղծագործություններում PDF Տպել Էլ.փոստ

mirzoev

Ապրիլի մեկին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ցուցասրահում բացվեց թբիլիսահայ ճանաչված նկարիչ Գարեգին Միրզոևի աշխատանքների անհատական ցուցահանդեսը, որը կազմակերպել էր Վրաստանի հայ նկարիչների միությունը «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ: Ցուցահանդեսին ներկայացված էին շնորհաշատ արվեստագետի յուղաներկ, խեցեգործական և խճանկարչական աշխատանքները: Ցուցահանդեսը բացեց Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն,«Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը: Նա Խորհրդային Միության նկարիչների միության անդամ Գարեգին Միրզոևին շնորհավորեց Թբիլիսիում երկրորդ անհատական ցուցահանդեսի կապակցությամբ:

Ընթերցել...
 
Պրոֆեսոր Էռնստ Առաքելովի վարպետության դասը կոնսերվատորիայի ուսանողների մասնակցությամբ PDF Տպել Էլ.փոստ

skripka

2014 թվականի մարտի 30-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացած համերգի գլխավոր նվագարանը ջութակն էր, իսկ կատարողները՝ Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, լարային երաժշտության ամբիոնի վարիչ Էռնստ Առաքելովի ջութակի դասարանի սաները: «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ Վրաստանի հայ երաժիշտների միության կազմակերպած միջոցառման նպատակն էր ցույց տալ ջութակահարի մասնագիտություն ընտրած կոնսերվատորիայի ուսանողների կողմից համաշխարհային երաժիշտների ստեղծագործությունների վարպետ կատարումները:

Ընթերցել...
 
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնը արժանացել է մրցանակի PDF Տպել Էլ.փոստ

gramota

Մարտի 28-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության համատեղ իրականացվող «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2013 թվականի մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման և դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Ընթերցել...
 
Արցախ...մեկ հայացքով PDF Տպել Էլ.փոստ

gohar

Մարտի 29-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ «Արցախ...մեկ հայացքով» խորագրով գունապատկերների (սլայդների) շոու, որի վարողը մանրանկարչուհի Գոհար Հակոբյանն էր: Հավաքելով և դասդասելով Արցախ իր ճանապարհորդության ժամանակ կատարած նկարահանումները և տեսագրությունները, նաև խորացնելով գիտելիքները ազգի պատմությունից, Գոհար Հակոբյանը շուրջ երկու ժամ տևողությամբ շոուի ընթացքում Ճանաչված մանրանկարչուհի Գոհար Հակոբյանը թբիլիսահայ հասարակայնության առջև ներկայացավ այլ ամպլուայով: Տարիներ առաջ իրականացնելով վաղեմի երազանքը՝ շրջագայությունը Արցախում, նա նպատակադրվել էր իր զգացածն ու ապրածը կիսել թբիլիսահայ հասարակայնության հետ:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 211 212 213 214 215 216 217 218 219 220 Հաջորդ > Վերջ >>

Page 212 of 280