1

fb you od

Երեք գրքերի շնորհանդես Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

Tatul Hakobyan

Սույն թվականի մարտի 23-ին, Վիրահայոց թեմիՀայարտունկենտրոնի հյուրն էր Երևանից ժամանած լրագրող Թաթուլ Հակոբյանը: Հանդիպումը թբիլիսահայ հասարակայնության հետ անկախ լրագրողը սկսեց ներկայացնելով «Սիվիլիթաս» հիմնադրամը, որի հիմնադիր նախագահն է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, այժմ Ազգային ժողովի անդամ Վարդան Օսկանյանը:

Ընթերցել...
 
Պոեզիա և գեղանկարչություն միահյուսված մեկ անհատի մեջ PDF Տպել Էլ.փոստ

Arevshat

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում մարտի 22-ին կայացավ հանդիպում հայտնի բանաստեղծ և գեղանկարիչ Արևշատ Ավագյանի հետ: Հանդիպումը ներդաշնակված էր բանաստեղծ-նկարչի աշխատանքների ցուցահանդեսին: Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության և Վրաստանի հայ նկարիչների միության համատեղ միջոցառման նպատակն էր թբիլիսյան հասարակությանը ներկայացնել արվեստի լիահուն պաթոսով ապրող և նորի,առաջավորի ջատագով և կրող հայ ստեղծագործողին:

Ընթերցել...
 
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմում կատարված աշխատանքների ամփոփ զեկույց (2011-2013 թվականներ) PDF Տպել Էլ.փոստ

Hashvetvutyun

1.ԵԿԵՂԵՑԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ  

Սույն ժամանակաշրջանում Վիրահայոց թեմում վերանորոգվել և կառուցվել են հետևյալ եկեղեցիները և մատուռները.

       2011 թվական

2011 թվականի հունիսի 10-ին Հովվապետական այցով Վրաստան ժամանեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ վերաօծվեց Թբիլիսիի «Սուրբ Էջմիածին» վերակառուցված եկեղեցին և կատարվեց բացումը նորակառույց «Հայարտան» շենքի:

Ընթերցել...
 
«Հայագիտություն» խորագրով սեմինար «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

gl

Վիրահայոց թեմի երիտասարդության հարցերի բաժնի (պատասխանատու՝ Գևորգ սարկավագ Անտոնյան) և ՀՀ նախագահին կից Պետական կառավարման ակադեմիայի ընդամենը մեկամյա համագործակցությունը նշանավորվեց Թբիլիսիում «Հայագիտություն» խորագրով սեմինարի անցկացմամբ, որը նախաձեռնել էին ակադեմիայի տարբեր բաժինների ուսանողները: Սույն թվականի մարտի 16-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացած այս համատեղ ծրագրի նպատակն էր վիրահայությանը, հատկապես Թբիլիսիի հայ երիտասարդությանը ներկայացնել երկրի կառավարման պետական ինստիտուտները, տնտեսության, արտաքին հարաբերությունների, աշխարհագրության և եկեղեցաշինության ոլորտներում հայ-վրացական հարաբերությունների զարգացումը: Սեմինարը ողջույնի խոսքով բացեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը: Նա ներկայացրեց Կենտրոնի և թեմի երիտասարդական բաժնի գործունեությունը, կարևորելով նման ծրագրերի իրականացումը հայ մարդու ինքնությունը ճիշտ ձևավորելու գործում:

Ընթերցել...
 
Վիրահայոց թեմում կայացավ հանդիպում Վրաստանի եկեղեցական համայնքների ղեկավարների հետ PDF Տպել Էլ.փոստ

handipum

2014 թվականի մարտի 4-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմում կայացավ հանդիպում Վրաստանի կրոնական միավորումների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցում էին Անդրկովկասի լատինական կաթոլիկների առաքելական վարչության առաջնորդ Գերաշնորհ Տեր Ջուզեպպե արքեպիսկոպոս Պազոտտոն, Վրաստանում Ավետարանական-Բապտիստական Եկեղեցու արքեպիսկոպոս, Գերաշնորհ Մալխազ Սոնղուլաշվիլին, Գերաշնորհ Մերաբ եպիսկոպոս Գափրինդաշվիլին,Վրաստանում Ավետարանական-լյութերական Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Տեր Հանս-Իոիահիմ եպիսկոպոս Կիդերլենը և Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 211 212 213 214 215 216 217 218 219 220 Հաջորդ > Վերջ >>

Page 214 of 280