1

fb you od

«Կամուրջ» տարեգիրքը՝ հայ-վրացական բարեկամության անխախտ կամուրջ PDF Տպել Էլ.փոստ

kamurj   

Հունվարի 18-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Վրաստանի «Կամուրջ» գրական-մշակութային հասարակական կազմակերպության «Կամուրջ»տարեգրքի հերթական համարի շնորհանդեսը: Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ այն նախաձեռնել էր տարեգրքի գլխավոր խմբագիր Անահիտ Բոստանջյանը: Շնորհանդեսին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի խորհրդարանի անդամ Ռուսլան Պողոսյանը, Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, Հայ և վրացի գրողներ, ստեղծագործողներ, ընթերցասեր հասարակայնության ներկայացուցիչներ:

Ընթերցել...
 
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ կիթառի երեկո PDF Տպել Էլ.փոստ

PENT2524 

Վրաստանի հայ երաժիշտների միության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ, հունվարի 11-ին կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ կիթառի երեկո: Խորհրդանշորեն այն նվիրվեց ճանաչված երաժիշտ-մանկավարժ, կիթառահար Թենգիզ Գամիդաձեի բեմական գործունեության 50-ամյակին:

Ընթերցել...
 
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակը նշվեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

Sergei Parajanov 

Հունվարի 9-ին աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը կդառնար 90 տարեկան: Ազգությամբ հայ, Թբիլիսիում ծնված, ստեղծագործական արգասաբեր տարիները այստեղ և Ուկրաինայում անցկացրած և Երևանում հուղարկավորված Սերգեյ Փարաջանովի հոբելյանին էր նվիրված հուշ-երեկոն, որը նախաձեռնել էր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը՝ ճանաչված լուսանկարիչ Յուրի Մեչիտովի հետ համագործակցությամբ և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:

Ընթերցել...
 
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծնունդը թիվ 104 դպրոցի սաների ներկայացմամբ PDF Տպել Էլ.փոստ

ejm

Մոտեցող Սուրբ Ծննդյան սքանչելի տոնի կապակցությամբ Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցի (տնօրեն՝ Իրինա Ժամկոչյան) առաջինից հինգերորդ դասարանների աշակերտների ուժերով, դպրոցի գրադարանավարուհի Հասմիկ Անտոնյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց Հիսուս Քրիստոսի ծնունդը ներկայացումը: Մասնակից խումբը մանրակրկիտ պատրաստվեց և սիրով այն ներկայացրեց դպրոցական միջոցառման ժամանակ, որին ներկա էին նաև Սբ. Էջմիածին եկեղեցու քահանա Տեր Մանուկ Զեյնալյանը և Վիրահայոց թեմի կրթական բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը:

Ընթերցել...
 
Վիրահայոց թեմում նշվեց Սուրբ ծննդյան և Աստվածհայտնության տոնը PDF Տպել Էլ.փոստ

surbcnund

Հունվարի 6-ի առավոտից տոնական տրամադրությունն էր իշխում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում: Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի կապակցությամբ, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 211 212 213 214 215 216 217 218 219 220 Հաջորդ > Վերջ >>

Page 220 of 280