1

fb you od

Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ PDF Տպել Էլ.փոստ

ch 

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, հավատարիմ մնալով հնագույն ավանդությանը և ավետարանական հաշվարկներին ` հունվարի 6-ին միասնաբար նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոները։

Ընթերցել...
 
Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոնահանդես «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

 nakhakrdaran

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահը ձմեռային անտառի տեսք էր ստացել, իսկ Սբ. Մովսես Խորենացու անվան նախակրթարանի սաները իրենց հետաքրքիր արտահագուստով դարձել էին ձմռան ցրտում ապրող անտառի «կենդանիներ»: Ահա այս «անտառում» էլ նախակրթարանի սաները դիմավորելու էին Ձմեռ Պապին, որ գալու էր Ամանորյա շնորհավորանքներով ու նվերներով:

Ընթերցել...
 
Ներսես Շնորհալի պատանեկան համույթը հանդես եկավ հաշվետու համերգով PDF Տպել Էլ.փոստ

ns

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում հերթական ամանորյա տոնական միջոցառումն էր: Կենտրոնի «Ներսես Շնորհալի» պատանեկան համույթը դեկտեմբերի 26-ին ներկայացավ հաշվետու համերգով:

Համույթը կազմավորվել է «Հայարտուն» կենտրոնի բացման հետ միասին: Վաստակաշատ խմբավար Մարիա Աբուլյանի հմուտ ղեկավարությամբ և դաշնակահար Կարեն Միրզոյանի նվագակցությամբ, 8-15 տարեկան պարմաններն ու պարմանուհիները սովորում են մեր դասական և ժողովրդական երգերը, տիրապետում կատարողական արվեստի նրբություններին և շնորհալիորեն ներկայացնում հայ խմբային երգը տարբեր բեմահարթակներում ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում:

Ընթերցել...
 
Երկրորդային նյութերից պատրաստված տոնածառերի ցուցահանդես-մրցույթ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

yolka logo   

Դեկտեմբերի 21-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ հերթական միջոցառումը, որը «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ նախաձեռնել էին Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը (նախագահ՝ Սուսաննա Խաչատրյան) և կենտրոնի գեղագիտական դաստիարակության խմբակը (ուսուցչուհի՝ Թամար Սուլխանիշվիլի): Գեղեցիկ զարդարված դահլիճը այցելուներին խոստանում էր հետաքրքիր անակնկալ: Պատերին փակցված էին կենտրոնի գեղագիտական դաստիարակության խմբակի սաների տարբեր թեմաներով ստեղծված նկարներ, իսկ կենտրոնում գեղեցիկ դասավորված էին այն աշխատանքները, որոնք պատրաստել էին մրցույթ –փառատոնի մասնակիցները:

Ընթերցել...
 
Օծվեց Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցին PDF Տպել Էլ.փոստ

IMGP8174 

Դեկտեմբերի 21-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի, Մառնեուլի շրջանի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Մովսես քահանա Աշուրյանի և հոգևոր դասի ներկայացուցիչների, օծվեց Մառնեուլի շրջանի Շահումյան ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Օծման արարողությանը ներկա էին Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Վրաստանի նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը, Գարի Դավթյան տիկնիկային մշակույթի տան տնօրեն Ժաննա Դավթյանը, բարերար Միքայել Արաբաջյանը, գործարար Ռաֆայել Աղաջանյանը, Շահումյանի գյուղական խորհրդի պատգամավոր Էդուարդ Գասպարյանը, տեղի հանրային դպրոցի տնօրեն Արտյուշ Ուրումյանը, Կարմիր գյուղի դպրոցի տնօրեն Հմայակ Սայադյանը և ուրիշներ:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 221 222 223 224 225 226 227 228 229 230 Հաջորդ > Վերջ >>

Page 221 of 280