1

fb you od

Երկու գրքի շնորհանդես «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

grqi_shnorhandes

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ և Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հովանավորությամբ, լույս տեսան Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության   անդամներ Նինոծմինդայի բնակիչ Հովհաննես Մարիկյանի «Մայրամուտ» բանաստեղծությունների և թբիիսաբնակ լրագրող Սերգեյ Առաքելյանի «Դոկտոր Սանջայ» արձակ գործերի ժողովածուները:

Ընթերցել...
 
Վիրահայոց թեմում Երկրաշարժի զոհերի հիշատակին կատարվեց հոգեհանգստի կարգ PDF Տպել Էլ.փոստ

1988 

Դեկտեմբերի 7-ին, ժամը 11-ն անց 41 րոպեին աշխարհասփյուռ հայոց Եկեղեցիներում հնչեցին զանգի ղողանջները, աշխարհին ու մարդկությանը հիշեցնելով 1988 թվականին Հայաստան աշխարհը ցնցած աղետալի երկրաշարժի մասին: Անցել է 25 տարի ու ամեն տարի այդ մահաբեր օրը մարդիկ մոմ են վառում ու աղոթք անում առ Աստված զոհերի հոգիների համար:

Ընթերցել...
 
«Շեփորահարների շքերթ» Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

shephorahar1

Ընթացիկ տարվա դեկտեմբերի մեկին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում տեղի ունեցավ Վրաստանի հայ երաժիշտների միության (նախագահ` Արտեմ Կիրակոզով (Գրիգորենց)) հերթական միջոցառումը: Վերստին այն համերգ-դասախոսության բնույթի էր և այս անգամ թեման փողային գործիքներն էին, մասնավորապես, շեփորը: Այս հետաքրքիր և գեղեցիկ նվագարանի մասին ավելին իմանալու և կատարումներ լսելու էին եկել նրանք, ովքեր գիտեն դրա ունակությունը և գնահատում են այն:

Ընթերցել...
 
Նինոծմինդայում բացվեց Ռաֆայել Ջավախք Ղարսլյանի անվան կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոն PDF Տպել Էլ.փոստ

cn

Բարձրալեռ Ջավախքի Նինոծմինդա քաղաքում ձմռան շունչն էր հաստատվել ու շուրջբոլորն առել ձյան ծածկույթի տակ: Թվում էր մառախլապատ երկինքն ու ճանապարհների մերկասառույցը խոչընդոտներ կհարուցեն Նինոծմինդայում նորակառույց կրթա-մշակութային կենտրոնի հանդիսավոր բացմանը: Բայց դա միայն թվում էր...

Ընթերցել...
 
Հեղինակային ֆիլմերի ցուցադրում և քննարկում Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

film 

Նոյեմբերի 27-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ հայկական հեղինակային «Երևան», «Կինը», «Բոյկոտ» և «Անպետքը» ֆիլմերի պրեմիերան, որին ներկա էին ֆիլմերի սցենարիստ և ռեժիսոր Արշակ Զաքարյանը, նկարահանող օպերատոր Դավիթ Հարությունյանը և «Անպետքը» ֆիլմի գլխավոր դերակատար Գիորգի Հովակիմյանը: Դահլիճում տեղեր էին զբաղեցրել թբիլիսահայ մտավորականներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, հյուրեր Երևանից, հասարակայնության ներկայացուցիչներ:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 221 222 223 224 225 226 227 228 229 230 Հաջորդ > Վերջ >>

Page 223 of 280