1

fb you od

Վերաօծվեց Ալաթումանի «Սուրբ Երրորդություն» եկեղեցին PDF Տպել Էլ.փոստ

alatuman

Նոյեմբերի 23-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն վրդ. Սալբիյանի, Արակովայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի, Տեր Տաթև քահանա Մարուքյանի և Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի, օծվեց Ախալքալաքի շրջանի Ալաթուման գյուղի «Սուրբ Երրորդություն» անունը կրող եկեղեցին և եկեղեցու բակում կանգնեցված Խաչքարը: Եկեղեցու վերաօծման կարգից հետո մատուցվեց Սբ . և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանը:

Ընթերցել...
 
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում հնչեցին Վերդիի, Մասկանիի, Շուբերտի, Արաղիշվիլու, Չայկովսկու ստեղծագործությունները PDF Տպել Էլ.փոստ

l

Նոյեմբերի 23-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ դասական երաժշտության համերգ-դասախոսություն: Միջոցառումը նախաձեռնել էր Վրաստանի հայ երաժիշտների միությունը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ: Կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում տեղեր էին զբաղեցրել տարբեր ազգերի երաժիշտներ, օպերային երգչուհի-երգիչներ, դասական երաժշտության մասնագետներ: Երեկոն նաև ստեղծագործական էր, քանզի այն ընթացավ հայտնի դաշնակահար, Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան պետական երաժշտանոցի պրոֆեսոր Վիտալի Քամալովի դաշնամուրային հիասքանչ նվագակցության ներքո:

Ընթերցել...
 
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի հյուրերն էին Միջազգային կանանց ասոցիացիա „IWAG“-ի (Վրաստան) անդամները PDF Տպել Էլ.փոստ

1

Նոյեմբերի 20-ին, Միջազգային կանանց ասոցիացիայի (Վրաստան) անդամները հյուրընկալվեցին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում: Միջոցառումն իրականացավ ասոցիացիայի անդամներ՝ Վրաստանում ՀՀ դեսպանի տիկին Արմինե Մանուկյանի և փոխդեսպանի տիկին Լուսինե Աֆյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ, Վրաստանում հայ կանանց «Շուշանիկ» միության հետ համագործակցությամբ: Կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահ ժամանեցին ասոցիացիայի ղեկավար խորհրդի նախագահ Մարթա Ֆերեր Լյուբեքը, խորհրդի անդամ Նանա Դվալին, Գվանցա Ժուրուլին, Բենգյու Աքչարդաք Քյուչուքը, ասոցիացիայի մյուս անդամները: Հյուրընկալությանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետների տիկնայք, «Շուշանիկ» միության անդամներ, Գարի Դավթյան տիկնիկային մշակույթի տան տնօրեն Ժաննա Դավթյանը, «Հայարտուն» կենտրոնի աշխատակիցներ, հյուրեր: Մանրանկարիչներ Գոհար Հակոբյանի, Մերուժան Շահումյանի մանրանկարչական աշխատանքները, նկարչուհի Իռենա Օհանջանովայի ձեռքով պատրաստված զարմանահրաշ տիկնիկները և Միլենա Կվաճանտիրաձեի երևակայությամբ հավաքված զարդերը ուղղակի գերեցին ներկաներին:

Ընթերցել...
 
Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարանում Լևոն Մելիքսեթ-Բեգի հիշատակը նշանավորվեց գիտական կոնֆերանսով PDF Տպել Էլ.փոստ

Melikset-Bek

2013 թ. նոյեմբերի 14-15-ին Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարանում տեղի ունեցավ գիտական կոնֆերանս՝ նվիրված պրոֆեսոր, արևելագետ Լևոն Մելիքսեթ-Բեգի հիշատակին: Կոնֆերանսը նախաձեռնել էր համալսարանի Արևելագիտության ինստիտուտը:

Ընթերցել...
 
«Պուրպիկ» տիկնիկային թատրոնը հանդես եկավ Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղի դպրոցում PDF Տպել Էլ.փոստ

purpik

Նոյեմբերի 18-ին Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության «Պուրպիկ» տիկնիկային թատրոնը հանդես եկավ Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղի դպրոցում:
Արթուր Ղարիբյանի անվան հայկական հանրակրթական  դպրոցի աշակերտները և գյուղի փոքրիկները հնարավորություն ունեցան դիտելու «Պուրպիկ»-ի դերասանների կատարողական բարձր արվեստը:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 221 222 223 224 225 226 227 228 229 230 Հաջորդ > Վերջ >>

Page 224 of 280