1

fb you od

ԲԵՆԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ-100 ԿԵՐՊԱՐ` ՄԻՏՎԱԾ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆԸ PDF Տպել Էլ.փոստ

benik-Seyranyan

Վիրահայոց թեմի Նինոծմինդայի Ռաֆայել Ջավախի անվան նորաբաց մշակութային կենտրոնի սրահը դեկտեմբերի 12-ին մարդաշատ էր: Այստեղ էին հավաքվել շրջանի մտավորականության ներկայացուցիչներ` գրողներ, մանկավարժներ, լրագրողներ, գրադարանավարներ: Նրանք եկել էին հանդիսավորությամբ նշելու վիրահայ անվանի  արձակագիր և հասարակական գործիչ Բենիկ Սեյրանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը:

Ընթերցել...
 
Թբիլիսիում բացվեց Երևանյան պուրակ PDF Տպել Էլ.փոստ

purak

Պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը, դեկտեմբերի 16-ին այցելեց Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն և ծաղիկներ դրեցին ազգի երևելիների տապանաքարերին: Մեծաց մեծերի պանթեոնում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ: Հոգևոր արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, դեսպանության դիվանագետներ, հասարակության ներկայացուցիչներ:

Ընթերցել...
 
«Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում բացվեց հայ և վրացի նկարիչների աշխատանքների ցուցահանդես «Դիմանկար –XXI» PDF Տպել Էլ.փոստ

cucahandes

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահի պատերը զարդարված են յուղաներկ և մատիտանկար աշխատանքներով: Այստեղ կազմակերպվել է ցուցահանդես «Դիմանկար –XXI» խորագրով: Այն իրականացրել է Վրաստանի հայ նկարիչների միությունը (նախագահ՝ Մերուժան Շահումյան), Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ և Վրաստանի նկարիչների մի քանի միությունների հետ համագորակցությամբ: Ներկայացված են հայ և վրացի երկու տասնյակից ավելի նկարիչների շուրջ 80 աշխատանքներ: Ցուցահանդեսին մասնակցում են նաև ճանաչված նկարիչ-մանկավարժ Ռոբերտ Ներսեսովի նկարչական դպրոցի սաները:

Ընթերցել...
 
Երկու քաղաքեպետեր այցելեցին Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցի PDF Տպել Էլ.փոստ

pr

Դեկտեմբերի 15-ին, երկօրյա պաշտոնական այցով Թբիլիսի ժամանեց Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանի գլխավորությամբ: Այցելության առաջին օրը, երկու մայրաքաղաքների՝ Երևանի և Թբիլիսիի առաջին դեմքերը և նրանց ուղեկցող անձինք այցելեցին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի: Պարոն Գիգի Ուգուլավան և պարոն Տարոն Մարգարյանը և հայկական պատվիրակության անդամներ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանը, Ավագանիներ Արմեն Երեմյանը, Սերգեյ Մկրտչյանը, Նատալիա Լափաուրին, լրատվական բաժնի ղեկավար Հարություն Հակոբյանը, Վրաստանում ՀՀ դեսպանի խորհրդական Արտակ Կալաչյանը և մյուսները ներկա գտնվեցին հայոց եկեղեցում Վիրահայոց թեմի առաջանորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ ընթացող կիրակնօրյա Սուրբ Պատարագին: Պատարագիչն էր Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը:

Ընթերցել...
 
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը ներկայացրեց Վրաստանի հայ համայնքը PDF Տպել Էլ.փոստ

t 

1948 թվականի դեկտեմբերի 10-ին, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովը ընդունեց մարդու իրավունքների հանընդհանուր Հռչակագիրը, իսկ 1950 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովը դեկտեմբերի 10-ը հայտարարեց մարդու իրավունքների միջազգային օր:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 221 222 223 224 225 226 227 228 229 230 Հաջորդ > Վերջ >>

Page 222 of 280