1

fb you od

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը ներկայացրեց Վրաստանի հայ համայնքը PDF Տպել Էլ.փոստ

t 

1948 թվականի դեկտեմբերի 10-ին, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովը ընդունեց մարդու իրավունքների հանընդհանուր Հռչակագիրը, իսկ 1950 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովը դեկտեմբերի 10-ը հայտարարեց մարդու իրավունքների միջազգային օր:

Ի նշանավորումն այդ օրվան, Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների, Շվեդիայի, Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի դեսպանությունների, Եվրոպայի միության ներկայացուցչության և Եվրոպայի խորհրդի գրասենյակի, ՄԱԿ-ի մարդու իրավունքների Գերագույն կոմիսարի օֆիսի, Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակի և Եվրասիական համագործակցության հիմնադրամի կազմակերպմամբ, 2013 թվականի դեկտեմբերի 10-ին Թբիլիսիում, Զուրաբ Ծերեթելու ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ տոնական միջոցառումը, որին մասնակցում էին տարբեր ազգերի և ազգությունների ներկայացուցիչներ: Միջոցառման նպատակն էր առավել լավ ներկայացնել Վրաստանում ապրող ազգային փոքրամասնություններին:

Վրաստանի հայ համայնքից միջոցառմանը ներկա էին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը, պետության և միջկրոնական հարաբերությունների բաժնի պատասխանատու Լևոն Իսախանյանը, էլեկտրոնային լրատվության պատասխանատու Վալերի Բադալյանը և գեղարվեսական ղեկավար Պավել Օգանեզովը:

«Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնի երիտասարդ կամավորներ Ստելլա Մկրտչյանի, Միլենա Սիմոնյանի, Էմիլ Սարգսյանի, Աննա Միսկարյանի, Լիզա Թորոսյանի, Սվետա Սագրադովայի, Անի Ղուշչյանի, Մարիկա Սագրադովայի, Աննա Սահակյանի, Վիկտորիա Սնխչյանի և Սերգո Կամալովի օգնությամբ, կազմակերպությունը ներկայացրեց իր գործունեությունը և Վրաստանում հայ համայնքը:

Մարդու իրավունքների միջազգային օրվա և մուլտիկուլտուրիզմի նշանակության մասին «Հայարտուն» կենտրոնը մեկնաբանություն խնդրեց միջոցառման կազմակերպիչներից, որոնք սիրով պատասխանեցին մեր հարցին: Նրանց պատասխանների տեսանյութը մատչելի է հետևյալ հղմամբ.

Տեսագրություն

http://www.youtube.com/watch?v=zMM96hIsWWk&feature=c4-overview-vl&list=PLtXj4xXyjbFMGhkgoRHj2XY_4P-0t2vPj

Միջոցառման մասին լուսանկարային նյութը մատչելի է հետևյալ հղմամբ.

https://www.facebook.com/media/set/?set=a.472913312825486.1073742059.113192792130875&type=1

IMGP7783 IMGP7813 sait1

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)