1

fb you od

Ավետման օրվա անակնկալը Ջավախքում PDF Տպել Էլ.փոստ

avetum

Ապրիլի 7-ին, Ավետման տոնին, Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանի անմիջական նախաձեռնությամբ և օրհնությամբ, Ջավախքի բոլոր գործող եկեղեցիներում մատուցվեց տոնական Սբ և Անմահ պատարագ: Տոնական օրվա պատարագիչը Ախալքալաքի Սբ Խաչ եկեղեցում Տեր Տաթև քահանա Մարուքյանն էր:

Ընթերցել...
 
Վիրահայոց թեմը հարգեց ապրիլի 9-ի զոհերի հիշատակը PDF Տպել Էլ.փոստ

9april

Ապրիլի 9-ին, Թբիլիսիի Հավլաբար թաղամասում, Սբ.Էջմիածին եկեղեցուն կից տարածքում, Վիրահայոց թեմի հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների կողմից ծաղիկներ դրվեցին 1989 թվականի ապրիլի 9-ին Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին հայ ժողովրդի կողմից կանգնեցված խաչքարին: Վրաստանի անկախության համար զոհված խաղաղ ցույցի մասնակիցների հոգու խաղաղության համար Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն: Հավարտ արարողության Թեմակալ առաջնորդը խոսեց հայ-վրացական դարավոր բարեկամության և թե՝ ցավի, թե՝ ուրախության ժամին միմյանց կողքին լինելու երկու քրիստոնյա ազգերի բարի կամքը:

Ընթերցել...
 
Քեսաբահայերի աջակցության գործողություն Թբիլիսիում PDF Տպել Էլ.փոստ

tr

Ապրիլի 6-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կատարվեց հոգեհանգստի արարողություն Սիրիայի պատերազմում զոհվածների հոգու խաղաղության համար: Սգո արարողությանը ներկա էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Ընթերցել...
 
Երեխաների անսահման երևակայության պտուղները PDF Տպել Էլ.փոստ

show

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, ապրիլի 5-ին տեղի ունեցավ կենտրոնի գեղագիտական դաստիարակության խմբակի և «TAMAR and KIDS PAPER FASHION SHOW » ստուդիայի համատեղ միջոցառումը՝ «Թղթե հագուստ» խորագրով: Դեռևս մեկ տարի առաջ իրականացած նույնանուն շոուն, արժանանալով երեխաների, ծնողների, ուսուցիչների ջերմ արձագանքին, նրանց իսկ պահանջով այս տարի ևս կազմակերպվեց՝ մասնակիցների մեծ թվաքանակով և լայն աշխարհագրությամբ: Թղթի շոուի նպատակը երկրորդային թղթի միջոցով երեխաների երևակայության զարգացումն է: Թղթե հագուստ էին ներկայացրել 70 մասնակիցներ մայրաքաղաքի թիվ 86,103, 104, 131 հանրային դպրոցներից և «Հայարտուն» կենտրոնի» գեղագիտական դաստիարակության խմբակից: Շոուի պատվավոր հյուրերն էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ժամանած «Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնի «Արտթերապիա» խմբակի վեց անդամները կենտրոնի տնօրեն Միքայել Սարգսյանի և ուսուցչուհի Հասմիկ Եսայանի գլխավորությամբ:

Ընթերցել...
 
«Բարի Սամարացի» կազմակերպության նվերները տարհանվածների բնակավայրի բնակիչներին PDF Տպել Էլ.փոստ

sam

«Բարի սամարացի» հասարակական կազմակերպությունն իր հերթական բարեգործական գործողությունն իրականացրեց Գորիի Շրջանի Խուրվալեթի տարհանվածների բնակավայրում: Սույն թվականի ապրիլի 2-ին Խուրվալեթի ժամանեցին Վրաստանում «Բարի սամարացի» կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Երիցյանը, Վիրահայոց թեմի նկարահանող խումբը և Վրաստանի երիտասարդ իրավաբանների միության անդամներ Իրինա Ջեյրանաշվիլին, Խաթունա Լոմջարիան և Անի Պարանիչևան: Նրանք իրենց հետ բերել էին հեռավոր Եվրոպայում բնակվող երեխաների սրտի ջերմությամբ և մատների քնքշությամբ պատրաստած նվերները՝ հասցեագրված իրենց հասակակից վրաստանցի ընկերներին: Իրենց հայրենի տներից տեղահան եղած և այժմ Խուրվալեթիում հաստատված 130 երեխաներ սիրով և անսահման ուրախությամբ ընդունեցին հեռավոր բարեկամ-ընկերների նվերները, փոխադարձաբար հղելով իրենց սերն ու երախտագիտությունը նրանց և «Բարի սամարացի» կազմակերպության Վրաստանի ներկայացուցչությանը:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 211 212 213 214 215 216 217 218 219 220 Հաջորդ > Վերջ >>

Page 211 of 280