1

fb you od

Սուրբ Զատիկի ուրախ տոնը Վիրահայոց թեմի Սուրբ Մովսես Խորենացու անվան նախակրթարանում PDF Տպել Էլ.փոստ

nakhakrdaran

Ապրիլի 19-ին , Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Սուրբ Մովսես Խորենացու անվան նախակրթարանի սաների մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությանը՝ Սուրբ Զատիկին նվիրված տոնական հանդիսություն: Օրվա խորհրդին պատշաճ զարդարված էր ոչ միայն դահլիճը,այլև զատկական տեսք էին ստացել նախակրթարանի սաները իրենց հագուստով ու արդուզարդով: Դահլիճում տեղեր էին զբաղեցրել հոգևոր ծառայողները, «Հայարտուն» կենտրոնի աշխատակազմը, ծնողներ, հյուրեր:

Ընթերցել...
 
Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում բաժանվեցին զատկական նվերներ PDF Տպել Էլ.փոստ

IMGP4790

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ.Զատկի նախօրեին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի, Տեր Նարեկ քահանա Ղուշչյանի , անհատ բարերարներ Կարեն Սարգսյանի, Կարեն Երիցյանի աջակցությամբ զատկական նվերներ բաժանվեցին շուրջ 100 ընտանիքների:

Ընթերցել...
 
«ԵԹԵ ԱՆՑՅԱԼԴ ՄՈՌԱՆՈՒՄ ԵՍ, ԱՊԱԳԱՆ ՊԱՏԺՈՒՄ Է ՔԵԶ...» PDF Տպել Էլ.փոստ

vunanyanc

Ապրիլի 15-ին, «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ վիրահայ ռուսագիր գրող, լուսանկարիչ, «Armenian Art Hall» կայքի հիմնադիր-տնօրեն Վալերի Հունանյանցի «Վիլ-Ժուիվ բուժարանի այցելուն» գրքի շնորհանդեսը, որը հայերեն են թարգմանել Անահիտ Բոստանջյանը և Արա Արթյանը: Գիրքը հանրությանն է ներկայացրել «Կամուրջ» ՀԿ-ն «Թարգմանական գրականության գրադարան» մատենաշարով և ներառում է հեղինակի երկու ստեղծագործությունները՝ «Վիլ-Ժուիվ բուժարանի այցելուն» պիեսը և «Արտասովոր պատմություն» վիպակը: Գիրքը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-ամյակին:

Ընթերցել...
 
Կոնֆերանս՝ «Արևելքի քրիստոնյաների կոչումը» PDF Տպել Էլ.փոստ

isakhanyan

2014 թվականի մարտի 26-29-ին, Վիրահայոց թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Լևոն Իսախանյանը մասնակցեց Ֆրանսիայի Լիոն քաղաքում Լիոնի կաթոլիկական համալսարանի կողմից կազմակերպված «Արևելքի քրիստոնյաների կոչումը» կոնֆերանսին:

Ընթերցել...
 
Վիրահայոց թեմում մեկնարկեց Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շարքը PDF Տպել Էլ.փոստ

cucahandes 

Ապրիլի 12-ին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվեց Հայոց մեծ Եղեռնի 99-րդ տարելիցին նվիրված «Հուշարձան եղեռնի նահատակներին» խորագրով ցուցահանդեսը: Այն կազմակերպել էր Վրաստանի Հայ նկարիչների միությունը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ: Ցուցահանդեսին ներկա էին Վրաստանի խորհրդարանի անդամ Ռուսլան Պողոսյանը, Թբիլիսիի արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 201 202 203 204 205 206 207 208 209 210 Հաջորդ > Վերջ >>

Page 210 of 280