1

fb you od

«Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի սաները կհաճախեն Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոցը PDF Տպել Էլ.փոստ

104

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում գործող «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի 16 շրջանավարտներից 8-ը ուսումնառությունը կշարունակի հայոց դպրոցում, ավելի կոնկրետ՝ Թբիլիսիի թիվ 104 հանրային հայկական դպրոցում:

Ընթերցել...
 
Ուխտագնացություն Ախթալա, Հաղպատ, Սանահին և Օձուն PDF Տպել Էլ.փոստ

lori

2014 թվականի մայիսի 4-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնը կազմակերպեց Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում գտնվող հայկական միջնադարյան հոգևոր և պատմական տաճարներ: Ուխտագնացությանը մասնակցում էին հայ, վրացի, ռուս, ուկրաինացի և ղազախ ազգությունների ուխտավորներ:Ընդհանուր առմամբ ուխտագնացությանը մասնակցում էր վեցից մինչև 70 տարեկան 130 մարդ:

Ընթերցել...
 
Ղազարոս Աղայանի ծննդավայրում մեծարվեց գրող-մանկավարժի հիշատակը PDF Տպել Էլ.փոստ

aghayan

Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության (նախագահ՝ Գևորգ Սնխչյան) նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ, մայիսի 3-ին Բոլնիսի շրջանի Բոլնիս գյուղում նշվեց ավանդական աղայանական տոնը: Հայ մեծ գրող Ղազարոս Աղայանի ծննդավայր էին ժամանել պատվիրակություններ Թբիլիսիից, Ջավախքից, Երևանից, Աղայանի տուն-թանգարանի բակում հավաքվել էին դպրոցականներ, ուսուցիչներ, ծնողներ, գրականության նվիրյալներ, ընթերցասեր հասարակայնության ներկայացուցիչներ: Տոնական միջոցառմանը ներկա էին Վիրահայոց թեմի հոգևոր հայրեր Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը, Տեր Արմաշ քահանա Պողոսյանը, Բոլնիսի մունիցիպալիտետի վարչության նախագահի պաշտոնակատար Ալեքսանդրա Օբոլաձեն, Բոլնիսի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Ջոնի Խեցուրիանին, Ղազարոս Աղայանի ազգակիցներ Ռուբեն Աղայանը և Արմեն Շահդադյանը:

Ընթերցել...
 
Կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համակարգող խորհրդի տարածաշրջանային Վրաստանի հանձնախմբի անդրանիկ նիստը PDF Տպել Էլ.փոստ

IMGP6275

Սույն թվականի ապրիլի 29-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում,թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ, կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համակարգող խորհրդի տարածաշրջանային Վրաստանի հանձնախմբի անդրանիկ նիստը: Նիստին ներկա էր Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Լևոն Թորգոմյանը, ով փոխանցեց Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մանուկյանի ողջույնները և բարեմաղթանքները: Նիստի աշխատանքին մասնակցում էին ներկայացուցիչներ Թբիլիսիից, Սամցխե-Ջավախքի բոլոր շրջաններից, Ծալկայից և Բաթումիից:

Ընթերցել...
 
Սերգեյ Չարուխչյանը սոցիալական ցանցի «Հայարտուն» էջի ամենաակտիվ մասնակից PDF Տպել Էլ.փոստ

sergey

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմն ունի իր http://armenianchurch.ge քառալեզու կայք-էջը, նաև «Հայարտուն» անունով իր էջերը՝ 0dnoklassnik.ru և facebook.com. սոցիալական ցանցերում: Այս էջերը ոչ միայն Վիրահայոց թեմի և նրա «Հայարտուն» կրթա-մշակությային կենտրոնի գործունեությունն ճշմարտացի արտացոլող հայելին են, լրատվություն տարածելով հայերեն, վրացերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, այլև հանդիսանում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայաստանի Հանրապետության և Հայոց Սփյոււռքի գործունեության մասին թարմ և բազմազան տեղեկատվություն ստանալու հիանալի աղբյուր: Այս էջերի այցելուները հազարավոր են: Էլեկտրոնային լրատվական ծառայության պատասխանատու Վալերի Բադալյանի ակնդետ հետևողական աշխատանքի շնորհիվ հայտնի դարձավ «Հայարտուն» էջի ակտիվ այցելուի, հղումներ անողի և like կոճակը սեղմողի ով լինելը: Դա թբիլիսաբնակ երիտասարդ Սերգեյ Չարուխչյանն է:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 201 202 203 204 205 206 207 208 209 210 Հաջորդ > Վերջ >>

Page 207 of 280