1

fb you od

Ազգային երգ ու պարի համերգ Բաթումիում PDF Տպել Էլ.փոստ

batumi

2014թ.-ի մայիսի 11-ին, Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցին Աջարիայի հայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի կազմակերպմամբ, հյուրընկալեց Հայաստանի Պետական Ճարտարագիտական համալսարանի «Սասուն» ազգային երգի-պարի համույթը: Սուրբ և Անմահ Պատարագին մասնակցելուց հետո «Սուրբ Փրկիչ» եկեղեցու բակում համույթի սաները ներկայացրեցին հայ ժողովրդական պարեր և կենդանի կատարմամբ ազգային երգեր: Տեղի հայությունը մեծ բավականություն ստացավ բացօթյա համերգից, խանդավառությամբ և ծափողջույներով ոգևորեց երիտասարդ կատարողներին: Այս համերգը ևս մեկ առիթ էր հաղորդվելու հայրենիքի, ազգային երգ ու պարի, պատմական արմատների հետ:

Ընթերցել...
 
Օգնություն Ջավախքի ծնողազուրկ երեխաներին PDF Տպել Էլ.փոստ

ajakcutiun

Մայիսի 11-ին, Ջավախքի ծնողազուրկ թվով 61 երեխաներ, հավաքվել էին Ախալքալաքի «Սուրբ Խաչ» Եկեղեցու կամարների ներքո: Սուրբ պատարագի ավարտին, Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության աշխատակիցների կողմից նրանց բաժանվեց ՀՕՖ-ի հերթական ֆինանսական աջակցությունը:

Ընթերցել...
 
Հակառակ ադրբեջանցի պատգամավորների և հասարակական գործիչների ընդվզումների՝ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը մեծ հանդիսավորությամբ նշեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի և Շուշիի ազատագրման տոները PDF Տպել Էլ.փոստ

shushi-hamerg

Արդեն մի քանի տարի է, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը ավանդաբար կազմակերպում է տոնական միջոցառում՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին և Շուշիի ազատագրմանը, իր հարգանքը և խոնարհումը բերելով զոհված նախնիների և քաջարի ազատամարտիկների հիշատակին: Ավանդույթը չխախտվեց նաև այս տարի: Դեռևս մայիսի 8-ին, Երկրապահի օրվա առիթով, գործող բոլոր եկեղեցիներում կատարվեցին արցախյան հերոսամարտի զոհերի հոգեհանգստյան արարողություններ:

Ընթերցել...
 
Թբիլիսիում կկայանա համերգ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին և ք. Շուշիի ազատագրմանը PDF Տպել Էլ.փոստ

den-pabedi-i-shushi

2014 թվականի մայիսի 9-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնը կազմակերպում է համերգ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին և ք. Շուշիի ազատագրմանը: Հարկ է նշել, որ Հայրենական մեծ պատերազմում զոհվել են հազարավոր վրացիներ, հայեր, ադրբեջանցիներ և այլ ազգերի ներկայացուցիչներ: Մեր պարտքն է հարգել նախնիների հիշատակը:

Ընթերցել...
 
Վիրահայոց թեմում հոգեհանգստյան արարողություններ կատարվեցին Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին PDF Տպել Էլ.փոստ

shushi

Մայիսի 8-ին՝ Երկրապահի օրը, Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում կատարվեցին հայ ազգային ազատագրական պայքարի բոլոր նվիրյալների, Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակի հոգեհանգստյան արարողություններ:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 201 202 203 204 205 206 207 208 209 210 Հաջորդ > Վերջ >>

Page 206 of 280