1

fb you od

Սերգեյ Չարուխչյանը սոցիալական ցանցի «Հայարտուն» էջի ամենաակտիվ մասնակից PDF Տպել Էլ.փոստ

sergey

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմն ունի իր http://armenianchurch.ge քառալեզու կայք-էջը, նաև «Հայարտուն» անունով իր էջերը՝ 0dnoklassnik.ru և facebook.com. սոցիալական ցանցերում: Այս էջերը ոչ միայն Վիրահայոց թեմի և նրա «Հայարտուն» կրթա-մշակությային կենտրոնի գործունեությունն ճշմարտացի արտացոլող հայելին են, լրատվություն տարածելով հայերեն, վրացերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, այլև հանդիսանում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայաստանի Հանրապետության և Հայոց Սփյոււռքի գործունեության մասին թարմ և բազմազան տեղեկատվություն ստանալու հիանալի աղբյուր: Այս էջերի այցելուները հազարավոր են: Էլեկտրոնային լրատվական ծառայության պատասխանատու Վալերի Բադալյանի ակնդետ հետևողական աշխատանքի շնորհիվ հայտնի դարձավ «Հայարտուն» էջի ակտիվ այցելուի, հղումներ անողի և like կոճակը սեղմողի ով լինելը: Դա թբիլիսաբնակ երիտասարդ Սերգեյ Չարուխչյանն է:

Էջերի ադմինիստրատորի նախաձեռնությամբ, Սերգեյը ներկայացավ «Հայարտուն» կենտրոն և հանդիսավոր պայմաններում նրան հանձնվեց պատվոգիր, «Հայարտան» լոգոյով մայկա և դեպի Հայաստանի Հանրապետության Լոռվա մարզի հայկական միջնադարյան վանքերը ուխտագնացության մեկ ուղեգիր:

Սերգեյ Չարուխչյանը շնորհակալություն հայտնեց «Հայարտուն» էջին՝ հրատապ և արժեքավոր տեղեկատվության հասանելի աղբյուր դառնալու և իր ակտիվությունը գնահատելու համար:

 

aaaaaaaaaaaa628684593880591 4826240506703105019 n dfdf482624050670310501sds9 n 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)