1

fb you od

Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում բաժանվեցին զատկական նվերներ PDF Տպել Էլ.փոստ

IMGP4790

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ.Զատկի նախօրեին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի, Տեր Նարեկ քահանա Ղուշչյանի , անհատ բարերարներ Կարեն Սարգսյանի, Կարեն Երիցյանի աջակցությամբ զատկական նվերներ բաժանվեցին շուրջ 100 ընտանիքների:

Եկեղեցում հավաքված հավատացյալներին խոսքով դիմեց հոգևոր ծառայող Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը: Նա խոսեց մարդկության փրկության համար խաչված Հիսուս Քրիստոսի, նրա Սուրբ Հարության մասին և կոչ արեց ներկաներին՝ ապրել Եկեղեցու կյանքով, հավատարիմ մնալ մեր Տեր Հիսուս Քրիստոսին և գործել նրա պատվիրաններով, լինել գթասիրտ և սերմանել բարին: Այնուհետև ժողովրդին բաժանվեցին զատկական նվերներ:

IMGP4800 IMGP4793 IMGP4814 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)