1

fb you od

Արվեստի դպրոցի սաների բարեկամական այցը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոն PDF Տպել Էլ.փոստ

Khachaturyan

Ընթացիկ տարվա փետրվարի 1-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գ. Գյուլբենկյան սրահում կայացավ Թբիլիսիի Արամ Խաչատրյանի անվան թիվ 10 արվեստի դպրոցի սաների համերգը, որը կրում էր «Բարեկամական այց» խորագիրը և նվիրված էր մեծ երգահանի ծննդյան 110 -ամյակին: Այն Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ և Թբիլիսիի Արամ Խաչատրյանի անվան թիվ 10 արվեստի դպրոցի հետ համագործակցությամբ, նախաձեռնել էր Վրաստանի հայ երաժիշտների միությունը: Պատվավոր հյուրերի շրջանում էին Վրաստանում ՀՀ փոխդեսպան Վահագն Աֆյանը՝ տիկնոջ հետ, թիվ 10 արվեստի դպրոցի վետերան ուսուցիչներ, ճանաչված երաժիշտներ, արվեստագետներ, ծնողներ, երաժշտական դպրոցի շրջանավարտներ և ներկայի սաներ:

Միջոցառումը ողջույնի խոսքով բացեց Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ Արտեմ Կիրակոզովը: Թիվ 10 դպրոցի տնօրեն Տարիել Բերաձեն շնորհակալության խոսքեր ուղղելով միջոցառման նախաձեռնողներին, կարևորեց աշխարհահռչակ երգահան Արամ Խաչատրյանի անունը կրելու հպարտությունը, նաև պատասխանատվությունը: Այդ պատասխանատվության յուրատեսակ դրսևորում նա անվանեց մեծ երգահանի հայրենակիցների առջև դպրոցի սաների այս բարեկամական այցը և համերգը:

Դպրոցի սաներ Էլենե Գադրանին, Լիկա Բաքրաձեն, Սալոմե Մերաբիշվիլին, Մարիամ Մացկոն, Նանա Ուստարաշվիլին, Դեա Ցքիտիշվիլին, Աննա Քոչարյանը, Մերաբի Սեփաշվիլին, Մարիամ Մամփորիան, Դավիթ Հակոբյանը փայլուն կատարեցին Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Գիա Ղանչելիի, Գիորգի Ցաբաձեի, Լիստի, Կորսակովի ստեղծագործություններից, արժանանալով հանդիսատեսի բուռն ծափահարություններին և ուսուցիչներ Մեհրաբյանի, Բանդուրայի, Բերաձեի, Ճելիձեի, Դանիելյանի, Գալաչյանի, Էսիտաշվիլու, Միրզաշվիլու, Թութունջյանի, դաշնակահարուհի Ղուբանեիշվիլու գոհունակությանը:

Նման բարեկամական այցի իրականացումը ողջունեց այս դպրոցի շրջանավարտ երաժիշտ Եսայի Աբովյանը, իսկ կես դար առաջ այս դպրոցում երաժշտության դասեր առած Ժաննա Դավթյանը երախտիքի խոսքեր ուղղեց նման միջոցառում կազմակերպելու համար և իր խոնարհումը բերեց դպրոցի տարեց ուսուցչուհի դաշնակահարուհի Իվետա Մեհրաբյանին:

Վիրահայոց թեմի անունից բոլոր մասնակիցներին բաժանվեցին «Բարի սամարացիներ» կազմակերպության նվերները:
 

IMGP0345 IMGP0411 IMGP0416 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)