1

fb you od

Տեղեկատվություն «Գարի Դավթյան» տիկնիկային մշակույթի տնից PDF Տպել Էլ.փոստ

d 

Բարի ավանդույթ է դարձել տարվա ընթացքում երկու անգամ «Գարի Դավթյան» տիկնիկային մշակույթի տանը անցկացնել «Բաց դռների օր», անշուշտ, դա կապելով Վարպետի՝ Գարի Դավթյան տիկնիկագործի անվան հետ: Ավանդույթն այս անգամ էլ չխախտվեց: Հունվարի 8-ին «Գարի Դավթյան» տիկնիկային մշակույթի տանը «Բաց դռների օր էր»:

Առանց կանխավ արված հայտարարության և հրավերքի, Դավթյան Մշակույթի տունը բազմամարդ էր: Մարդիկ եկել էին կրկին հիացմունքի և հուզմունքի պահեր ապրելու Վարպետի ձեռքերով ստեղծված տիկնիկների և մյուս հրաշալի իրերի միջավայրում, ըմբոշխնելու այս կոլորիտային տան հմայքը, վերհիշելու Գարի Դավթյանի հետ անցկացրած անմոռանալի պահերը:

Հյուրեր էին ժամանել տարբեր քաղաքներից, անգամ տարբեր երկրներից, ընդորում ԱՄՆ-ից և Եգիպտոսից, լրագրողներ՝ Մոսկվայի, Թբիլիսիի տարբեր լրատվամիջոցներից, և, իհարկե, հայ և վրացի մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ: Բաց դռների օրվան իր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վիրահայոց թեմի այլ պաշտոնյաներ:

Երեկոն դարձավ Գարի Դավթյանի հիշատակին նվիրված գեղեցիկ օր:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)