1

fb you od

Վրաստանի Կանանց խորհրդի անդամները հյուրընկալվեցին «Գարի Դավթյան» տիկնիկային մշակույթի տանը PDF Տպել Էլ.փոստ

dav

Հունվարի 18-ին, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, «Գարի Դավթյան» տիկնիկային մշակույթի տանը կայացավ հանդիպում Վրաստանի Կանանց խորհրդի անդամների հետ: Հանդիպումը նվիրված էր վերոհիշյալ կազմակերպության 65-ամյակին: Հանդիպմանը ներկա էին Վրաստանի Կանանց խորհրդի նախագահ ակադեմիկոս Մզեքալա Շանիձեն, փոխնախագահ Քեթևան Գաբրուաշվիլին,Աբխազիայի կանանց միության նախագահ Ռոզա Կուխալաշվիլին, խորհրդի այլ անդամներ, ինչպես նաև Վրաստանի Ռուսական համայնքից՝ Ալլա Բեժենցեվան, ուկրաինական համայնքից՝ Վալենտինա Մարջանիշվիլին, քրդական համայնքից՝ Լիլի Սաֆարովան: Մշակույթի տանը հյուրերին դիմավորեցին «Գարի Դավթյան» տիկնիկային մշակույթի տան տիրուհի Ժաննա Դավթյանը՝ դստեր հետ, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության անդամները:

Հանդիպումը «Մեկ բաժակ թեյի շուրջ» ջերմ-բարեկամական բնույթի էր: Կանանց խորհրդի անդամներին ողջունեց և հոբելյանը շնորհավորեց Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը:

Վրաստանի Կանանց խորհրդի նախագահ Մզեքալա Շանիձեն բարձր գնահատեց հայ և վրացի կանանց կազմակերպությունների համագործակցությունը, ի մասնավորի նշելով բարեգործական գործողություններին համատեղ մասնակցությունը, բարեկամությանը նվիրված երեկոների, ցուցահանդեսների կազմակերպումը և այլն: Պատվավոր նախագահը կարևորեց հայ և վրացի կանանց հանդիպումը հատկապես այս տանը անցկացնելու հանգամանքը: Նա իր խոնարհումը բերեց այս անկյունը ստեղծող Գարի Դավթյան Վարպետի հիշատակին, որի հարուստ երևակայությամբ, հմուտ ձեռքերով և հոգու ջերմությամբ վերակենդանացել է հին թիֆլիսյան կոլորիտը Հավլաբարյան այս գողտրիկ անկյունում և կարևորեց 90-ական թվականների դժվար օրերին Թբիլիսիի վաղվա օրվան այդպես լավատեսորեն նայելու նրա հավատամքը:

Տիկնիկային մշակույթի տան յուրաքանչյուր տիկնիկի կերպարի մասին ներկայացրեց տանտիրուհի Ժաննա Դավթյանը: Տիկին Ժաննայի օգնությամբ ներկաները դիտեցին հատվածներ տիկնիկների հեքիաթային «կատարումներից»:

Հանդիպումն անցավ ուրախ և ջերմ մթնոլորտում:

 

kltc kyd olykfu 

tkd aw 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)