1

fb you od

Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ, ձեզ և մեզ մեծ աւետիս PDF Տպել Էլ.փոստ

b

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության այս ավետիսը հունվար 5–ի Ճրագալույցի և հունվար 6–ի Սուրբ Ծննդյան պատարագների ժամանակ հնչեց Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու բոլոր խորաններից: Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում տոնական Սուրբ Պատարագները մատուցեց Աջարիայի,Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը:

Հունվարի 6–ի տոնական Սբ. Պատարագին ներկա գտնվեցին Աջարիայի Ինքնավար Հանրապետության Կառավարության նախագահ Արչիլ Խաբաձեն, Բաթումիի քաղաքապետ Ջեմալ Անանիձեն իր օգնականի հետ: Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության ղեկավարները Բաթումի հայ ազգաբնակչությանը, ինչպես նաև ողջ հայությանը շնորհավորեցին Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության հրաշափառ տոների կապակցությամբ:

Պատարագի ավարտին Տեր Արարատը կատարեց Ջրօրհնեքի արարողություն և օրհնված ջուրը բաժանվեց հավատավոր ժողովրդին :

Տոնական արարողությունը լուսաբանվեց տեղի երկու` “Աջարիա” և

“25-րդ” հեռուստաալիքների կողմից:

 

12

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)